Ոմանք կարծում են, թե իմ ստաուսներով կամ հարցազրույցներով Սերժ Սարգսյանին եմ պաշտպանում:
Միանգամից ասեմ, որ նման բան չկա, Սերժի ու իր շրջապատի համար էլ սիրտս չի ցավում:
Ուրիշ բան եմ հայտնաբերել, տխուր մի իրականություն, ես կասեի՝ չգոյություն...
Հա, Սերժի հրաժարկանը չեմ պահանջում ու առաջիկայում չեմ պահանջի, որովհետև չգիտեմ՝ ով է ձևավորելու նոր իշխանությունը ու ամոթխած քածի պես չեմ ուզում հերթական շարունակություն ստանա այն, ինչն, ոչ մի աղերս չունի քաղաքականության ու փոփոխության հետ:
Հեղաշրջումը Հայաստանում սկսվել է, սկսվել է այն օրն, երբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ ու նրա ՙՙպահեստապետային՚՚ փիլիսոփայությունը միավորեց առաջին ու երկրորդ նախագահներին, նրանց բուծած օլիգարխներին:
Սերժն էլ էդ գիտի, բայց էն հայտնի ներկայացման օրինակով՝ բոլորին մի տեղ հավաքել է ուզում...
Սերժից ու Սաշիկից եք խոսում՝ լավ եք անում:
Լավ, բարի եղեք ասել՝ ո՞վ է գործող նախագահին փոխարինողը:
Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ում միակ դարդը՝ 2011-ից, սկսած, ռուսների շահերի պաշտպանությունն է: Քանի՞ անգամ առաջին նախագահը ինձ զգուշացրել է, որ իր հանրահավաքները վարելիս՝ թթու խոսք չասեմ ռուսների ու Պուտինի հասցեին: Եթե առաջին նախագահն անկեղծ է, թող ասի՝ ո՞րն էր նման հրահանգի ու նաև ԲՀԿ-ի հետ համագործակցության իրական պատճառը:
Իհարկե, չի ասի ու իրականությունը կմնա յոթ դռան հետևում կողպված:
Թե՞ հույս ունեք, որ Ռոբերտ Քոչարյանն է վերադարձնելու տնտեսական աճն ու կայունությունը:
Հյուսիսային պողոտան ՙՙմեռելների՚ թագավորություն՚՚ է՝ նախկին նախագահի իշխանավարման ՙՙդրախտային՚՚ դրսևորումը:
Հա, մեկ էլ հիշում եմ, որ նախկին նախագահի իշխանության տարիներին, նրա հրամանով կամ թողտվությամբ կրակել են մարդկանց վրա, ովքեր սուրբ չէին, բայց ավելի ընտրված ու մոտ էին ժողովրդին:
Հիմա ասում եմ՝ Լևոնը շարժումը ծախեց ռուսներին ու տրվեց ՙՙբուրժուադեմոկրատական՚ հեղափոխոթյուն՚՚ կոչված ցնորքին՝ ասում եք, թե Սերժին եմ պաշտպանում:
Կամ ասում եմ՝ Ռոբը մարդասպանների հովանավորն է, ասում եք՝ Սերժին եմ պաշտպանում:
Սերժին չեմ պաշտպանում. Սերժին այլընտրանք չունենալու ողբերգությունն եմ ապրում:
Բա էդ ինչի՞ մեր ՙՙբուրժուադեմոկրատիան՚՚ էդքան անդեմ դուրս եկավ:
Իմ ընկեր Սամոյի մոտ ՙՙնոլի՚՚ ու ՙՙֆազի՚՚ ՙՙտխուր՚՚ հանդիպում է, մի խոսքով՝ երազի մեջ ՙՙՍիթին՚՚ ու ՙՙԿարֆուրն՚՚ են հանդիպել::
Գագոյի մոտ իրար ուտում են ՙՙբարեգործությունն՚՚ ու ՙՙքաղաքականությունն՚՚՝ ՙՙայլընտրանքի՚՚ ծնունդով:
Սիլաչիի Խչոն երազում է Լևոնին՝ Սարգսյան Տիգրանի մոռացված ու Աբրահմյան Հովոյի չստացված առաջարկների խաչմերուկում:
Դուք գաք, որ ի՞նչ լինի:
Սաշիկը հավաքական կերպա՞ր դառնա՝ բոլորիդ հանրագումարով:
Ավելի լավ է՝ Սերժը մնա, որ հասցնի իրեն էլ, ձեզ էլ՝ մի գնացքով տանի...
Սուրեն Սուրենյանց
Սերժին չեմ պաշտպանում, ձեզանից եմ վախենում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet