▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սերունդների երկխոսություն:Առօրյա կյանք».Ցուցահանդես

Ս. թ հոկտեմբերի 2-ին, ժամը 16:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք» խորագրով ցուցահանդես` նվիրված լիտվական լուսանկարչությանը: Ցուցադրությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 30-ը:

Ցուցահանդեսը մի ակնարկ է լիտվական առօրյա կյանքի մասին: Այն վերջին կես դարում ի հայտ բերեց մշտապես փոփոխվող բազում հարցեր, ուղղություններ և դիրքորոշումներ: Այդ ժամանակահատվածում ձևավորվել է լուսանկարիչների երեք սերունդ` իրենց ուրույն թեմաներով ու ոճով: Նրանք մշտապես անդրադարձել են իրենց ժամանակի կարևորագույն հարցերին, դիմել են առօրյա կյանքի տարբեր կողմերին, խոսել իրենց հատուկ վիզուալ լեզվով: Քաղաքական իրադարձությունները, գաղափարախոսություններն ու տնտեսական իրավիճակը նույնպես մեծ ազդեցություն են թողել. մարդկանց առօրյա կյանքն ու սովորությունները զգալի փոփոխությունների են ենթարկվել, փոխվել են նաև գեղարվեստական արտահայտման միջոցները: Չնայած այս ամենին, լուսանկարիչների ուշադրության կենտրոնում միշտ եղել են մարդիկ և շրջապատող աշխարհը:

«Սերունդների երկխոսություն: Առօրյա կյանք» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակների լուսանկարիչների պատկերած առօրյա կյանքը. յուրաքանչյուր արվեստագետ գտել է իր ուրույն տեսակետը և արտահայտչամիջոցը:

Ցուցահանդեսի համադրողներն են Գինտարաս Չեսոնիսը և Եվա Մեյլուտե-Սվինկունիենեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more