▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության  բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 մարզիկ Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից և Լատվիայից:

Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրեց 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չպահեց 184 կգ և185 կգ: Պոկում վարժությունում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոնը նվաճեց արծաթե մեդալ:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրեց  215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց չհանեց 225 կգ: Հրում վարժությունում նա գրավեց 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն նաև Հռիփսիե Խուշուդյանը, Արփինե Դալալյանը և Գոռ Մինասյանը: 

Լուսանկարներն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more