▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիմոն Մարտիրոսյանը` պատանիների օլիմպիական չեմպիոն` աշխարհի նոր ռեկորդով

Armfootball.com-ը գրում է. Նանկինում շարունակվող համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերում իրենց ելույթներն ավարտեցին ծանրորդները:

Գերծանր (+85 կգ) քաշային կարգում վստահ հաղթանակ տարավ Հայաստանը ներկայացնող Սիմոն Մարտիրոսյանը: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահեց 170 կգ-ոց ծանրաձողը և 20 կգ-ով առաջ անցավ երկրորդ տեղը զբաղեցրած սերբ մարզիկից: Ընդ որում Մարտիրոսյանը երկու անգամ փորձեց գերազանցել իրեն իսկ պատկանող պատանիների աշխարհի ռեկորդը (182 կգ), ու թեև բարձրացրեց 183 կգ-ոց ծանրաձողը, սակայն մրցավարները սխալ նկատեցին ու չհաշվեցին փորձը:

Հրում վարժությունում ևս Մարտիրոսյանը պայքարը սկսեց այն ժամանակ, երբ իր մրցակիցներն ավարտել էին պայքարը: Սկզբում նա բարձրացրեց 192 կգ-ոց ծանրաձողը, այնուհետև իրեն ենթարկեց 205 կգ-ոց ծանրաձողը: Երրորդ փորձով Մարտիրոսյանը մոտեցավ 221 կգ-ոց ծանրաձողին, և բարձրացնելով այն, գերազանցեց պատանիների ռեկորդը հրումվարժությունում, որը պատկանում էր Ռուբեն Ալեքսանյանին:

Այսպիսով, Մարտիրոսյանը երկամարտում ցույց տվեց 391 կգ արդյունքը (170+221) և 55 կգ-ով առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած սերբ մարզիկից, ճանաչվեց պատանիների օլիմպիական չեմպիոն:

Սա Հայաստանի երկրորդ ոսկե մեդալն էր այս խաղերում: Ավելի վաղ չեմպիոն էր հռչակվել 77 կգ քաշային ծանրամատրիկ Հակոբ Մկրտչյանը: Իսկ հրաձիկ Հրաչիկ Բաբայանը դարձել էր արծաթե մեդալակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more