Երիտթուրքերու հեղաշրջումէն ետք, երեսփոխանական այլ ընտրութեան մը առիթով, Սիմոն Զաւարեան հետեւեալ նամակը ղրկեց Անդրանիկին. «Սիրելի՛ Պարոյր /Անդրանիկի կեղծանունը/, Մուշի եւ Սասունի ժողովուրդը այս անգամ իր ցանկութիւնը կը յայտնէ ձեզ ընտրել Օսմանեան փարլամէնթի անդամ...: Կը փափաքինք, որ խոստումդ տաս:
Ձերդ՝ Զաւարեան»:
Զաւարեանի կրկնակ դիմումներուն վրայ, Անդրանիկ պատասխանեց. «Սիրելի՛ ընկեր, նամակներդ ստացած եմ եւ զարմանքով կարդացած. ես ու՜ր, Օսմանեան փարլամէնթի անդամ ըլլալը ուր: Այդ ոճրագործներու ոհմակները, որոնք հոդ նստած են, ես անոնց չեմ հաւատար եւ երկրորդ, որ իմ գործս չէ հոդ գալ եւ այդ աթոռին վրայ նստիլ: Ես կը փափաքիմ, որ օր մը պատուով մեռնիմ: Ոչ այդ աթոռը եւ ոչ ալ 50 օսմ. ոսկի ամսականը կ'ուզեմ: Զիս հանգիստ ձգեցէք իմ պուլկարական համեստ հիւղակիս մէջ. կը նախընտրեմ հոս ճակտիս քրտինքով եւ բազուկիս ուժով հող մշակել ու ապրիլ, քան թէ գալ եւ փարլամէնթի անդամ ըլլալ: Բոլոր ընկերներուս բարեւ:
Ձերդ Պարոյր»:
Սիմոն Զավարյանի նամակը և Անդրանիկի պատասխանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet