▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինարարությունը «Փակ շուկա»-ում ապօրինի է. Մշակույթի նախարարություն

PanARMENIAN.Net-ը գրում է, որ Մշակույթի նախարարությունը չի թույլատրել շինարարություն իրականացնել «Փակ շուկա»-ում: Այս մասին այսօր Եվրոպական ժառանգության օրերին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Փակ շուկա»-ում ավարտին մոտեցող շինարարությանը` ասել է  մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

«Մշակույթի նախարարությունն իր դիրքորոշումը բազմիցս հայտնել է: Այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի է: Նախարարությունն իր իրավասության սահմաններում մշտապես բարձրաձայնել է այդ մասին և աշխատել իրեն վերապահված լիազորությունների սահմանում»,-նշել է  փոխնախարարը:

Նրա խոսքով՝ նախարարությունը բազմիցս նամակներ է ուղարկել հարցով լիազոր բոլոր մարմիններին:

«Մենք դատախազության գուրծառույթ չունենք, կարող ենք միայն մեր դիրքորոշումն արտահայտել»,- ասել է  Արև Սամուելյանը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում փոխնախարարը հավելել է, որ բոլոր օրերին ու, հատկապես, Եվրոպական ժառանգության օրերին, «պետք է հարգել ու սիրել սեփական ժառանգությունը», ու դա վերաբերում է բոլորին՝ «սովորական քաղաքացուց՝ մինչև ամենապաշտոնատար անձանց»:

«Գուցե դժվարությամբ, բայց մեր իրավասության սահմաններում մենք արել ենք ամեն ինչ»,- եզրափակեց Սամուելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more