Տեղեկություն է ստացվել, որ Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի գրոհայինը: Աբու Սանան մականունով գրոհայինը սպանվել է Սիրիայի ազգային բանակի զինվորների կողմից:
Նա ծնունդով Բաքվի Գարաչուխուր արվարձանից է: Նրա իրական անուն ազգանունը հայտնի չեն, սակայն ըստ որոշ տվյալների գրոհայինի անունը Վյուսալ է: Վերջինս հարում էր «Ջաբհաթ ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորմանը:
Հետաքրքիր է, փաստորեն Սիրիայում կռվող ադրբեջանցիների մեծամասնությունը հարում է հենց այս կառույցին: Համենայն դեպս վերջին շրջանում սպանված ադրբեջանցիները ալ-Նուսրայից են, որը համարվում է Սիրիայում ալ-Կաիդա միջազգային ահաբեկչական խմբավորման թևը: