▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ հայկական ֆուտբոլում. ֆուտբոլիստի խոսքով Աբրահամ Խաշմանյանը ծեծել եւ վիրավորել է իրեն

«Արարատի» եզրային հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին վերաբերյալ մեղադրանքով: Հարավաֆրիկացի ֆուտբոլիստը մարզչին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ: Armfootball.com-ը  զրուցել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ:

 

 

 

 

 

 

 

-Ինչպե՞ս հայտնվեցիք «Արարատում» և ինչ տպավորություններ ունեիք թիմից ու մարզչից:

 -«Արարատ» եմ եկել իմ գործակալ Հայկի միջոցով, մարզիչը հավանեց իմ խաղաոճը, ասեց, որ պետք է շատ աշխատեմ:

 -Ի՞նչ է պատահել մրցաշրջանի վերսկսումից հետո: Դուք ինչո՞ւ էիք քիչ խաղում:

 -Մեկնեցինք Սոչի և Կիպրոս, բայց մարզիչը՝ Աբրահամ Խաշմանյանը երբեք ինձ խաղալու հնարավորություն չէր տալիս: Եթե ընկերական խաղում խաղաժամանակ էր տալիս, ապա ինձ ուրիշ դիրքում էր դաշտ դուրս բերում, 5 րոպե անց էլ՝ փոխարինում:

 -Ի՞նչ է պատահել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ:

 

 

 

 

 

 

 

-Մարտի 2-ին «Արարատը» պարտվեց: Ես չխաղացի, բայց խաղից հետո մոտեցավ ինձ, ասեց, որ ես ժպտում եմ և ապտակեց: Ես շատ զայրացած էի, թիմակիցներիցս մեկն էլ դա տեսավ, ու ևս շատ զայրացած էր: Ես ոչինչ չասացի, որովհետև մտածեցի, որ կհանեն թիմից: Եթե ես ինչ-որ բան ասեի, բոլորը կիմանային: Հաջորդ միջադեպը եղավ մարտի 25-ին՝ ընկերական խաղից հետո: Այդ խաղին էլ շատ խաղաժամանակ չստացա: 10 րոպե խաղացի ձախ պաշտպանի դիրքում, թեև ձախ հարձակվող եմ: Ամեն անգամ ինձ ուրիշ դիրքում էր դնում, նույնիսկ մարզումների ժամանակ դժվարությամբ էի կարողանում հարմարվել դիրքին: Խաղից հետո Աբրահամն եկավ իմ սենյակ ու կանչեց ինձ՝ իմ անունից բացի գոռալով «հիմար, անօգուտ, սև արտասահմանցի», հետո ապտակեց ու հարվածեց ինձ: Ես սկսեցի հրել նրան, խաղացողներից մի քանիսը տեսան ինչ է կատարվում եկան ու կանգնեցրին մարզչին: Ես ցավեր ունեի, նաև շոկի մեջ էի, որ մարզիչը կարող է այդպես հարվածել ֆուտբոլիստին: Ամենավատն այն է, որ նա եկավ իմ սենյակ ու ծեծեց ինձ, որովհետև ես միշտ լուռ եմ գտնվել:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more