▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից

Մայիսի 12-ին, «Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր «Ուրարտուին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել Հայաստանի գավաթը: Հանդիպումից հետո գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, սակայն, չի ներկայացել պարգևատրման արարողությանը: Նա հրաժարվել է ներկայանալ և սեղմել ՀՖՖ ներկայիս ղեկավարների ձեռքը:

ArmSport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն ու իր օգնական Արթուր Մկրտչյանը չեն վերցրել իրենց հասանելիք մեդալները ՀՖՖ ղեկավարության հետ առաջացած տարաձայնության պատճառով: Մարզիչներն, ավելի ուշ, տեխնիկական գոտուց միացել են թիմի ֆուտբոլիստներին՝ մասնակցելով տոնակատարությանը:

Ըստ ArmSport-ի տեղեկությունների՝ ՀՖՖ-ում կարող են շատ կոշտ արձագանքել այս միջադեպին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ էին տարածվել առ այն, որ ՀՖՖ-ն մտադիր է Ավանի ակադեմիայի կեսն առանց վճարի՝ նվիրատվությամբ տրամադրել «Արարատ-Արմենիային»:  Երեկվա միջադեպից հետո, սակայն, գործընթացը կարող է սառեցվել: Կայքը նաև տեղեկացրել է, որ «Արարատ-Արմենիան» «Նոայի» հետմայիսի 16-ին կայանալիք «չեմպիոնական» խաղից առաջ կարող է զրկվել մարզվելու համար համապատասխան խաղադաշտ ունենալու հնարավորությունից:

168.am-ի ՀՖՖ աղբյուրներն էլ տեղեկացնում են, որ ՀՖՖ ղեկավարությունը մտադիր է Վարդան Մինասյանին զրկել մարզչությունից: Նույն աղբյուրները նշում են նաև, որ ՀՖՖ-ում ոմանք խորհուրդ են տվել նման քայլերի չդիմել, քանի որ դա կարող է մեծ սկանդալի պատճառ հանդիսանալ առանց այն էլ երկրում առկա այս ծանր իրավիճակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more