▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սկանդալային պատմությունների Թոփ 10-յակը՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

2013 թվականի բյուջեն կազմել և իրագործել է ոչ թե գործող, այլ նախորդ վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի կառավարությունը: ԱԺ-ում ասաց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումը հարմար առիթ համարելով՝ հիշելու նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության հետ կապված սկանդալային պատմությունները:

Պատգամավորը նշեց, որ կհիշատակի ամենկարևորները, քանի որ կազմել է դրանց Թոփ 10-յակը:

Նա առանձնացրել էր 2008 թվականի հոկտեմբերի 22-ին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Սարգսյանի՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին ի պատասխան արված հայտարարությունը:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամից խուսափելու զարմանալի մեթոդ առաջարկեց:  Տիգրան Սարգսյանն առաջարկել էր տնտեսական ճգնաժամի մասին հնարավորինս քիչ խոսել կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է: Ինչքան շատ դրա մասին խոսենք, այնքան հավանականությունը, որ այդ ճգնաժամը կլինի, մեծանում է,-ասել էր նա: Ինչով է սա սկանդալային: Երբ ճգնաժամն արդեն մտել էր մարդկանց տները,  երկրի վարչապետը դեռ հույս ուներ, որ հնարավոր է դա շրջանցել: Արդյունքում ՀՀ-ն 2009 թվականին արձանագրեց 14.8 տոկոսի տնտեսական անկում և այս ցուցանիշով աշխարհում զբաղեցեց երկրորդ տեղը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Թոփ 10-յակում տեղ էր գտել նաև Տիգրան Սարգսյանի՝ հարբած վիճակում հանրության առջև ելութ ունենալը: 

«Նա այդպես էլ չխոստովանեց, որ հարբած է եղել, չնայած ամեն ինչ պարզ էր»: 

Հաջորդ սկանդալը, ըստ Փաշինյանի, թերթում արտագաղթի մասին Տիգրան Սարգսյանի արած հայտարարությունն էր. «Հարցազրույցի ժամանակ ասել էր՝ «Ի՞նչ անեմ, ամեն ինչ անե՞նք, որ մարդիկ չփախչեն Հայաստանից, այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու հեղափոխությո՞ւն լինի: Բայց այս ամբիոնից մինչև վերջ պնդեց, որ նման բան չի ասել և ի՞նչ տեղի ունեցավ հետո: Հայտնվեց հարցազրույցի ձայնագրությունը»:

Հաջորդ հորիզոնականում գազի հանրահայտ սկանդալն է. «Հանրությունից թաքցվել էր, որ գազի գինը թանկացել է: «Սա արել էր երեք ընտրություն մի կերպ գլուխ բերելու համար, «վստահության քվեն» ստանալու համար»,-նկատեց պատգամավորը:

10-յակում հայտնվել էր նաև արագաչափերի ու տեսանկարահանող սարքեր տեղադրելու որոշումը. «2 տարվա ընթացքում այս որոշումը ՀՀ քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ, հագուստ առնելու, սնունդ գնելու համար»,-ասաց նա:

Հաջորդ սկանդալը կապված է  «Նաիրիտ» գործարանի հետ.

«Երբ 70 միլիոնի վարկ տրվեց անհայտ ընկերությանն ու «Նաիրիտը» հերթական անգամ սնանկացավ: Իշխանությունները «Նաիրիտը» սնանկացնելու գործով մեկը մյուսին գերազանցում են»,-նկատեց պատգամավորը:

Փաշինյանը սկանդալների թվում դասեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որ ՍԴ-ն ճանաչեց հակասահմանադրական: 

«Պատկերացրեք, այդ համակարգը ինչքան էր հակասահմանադրական,  որ ՍԴ-ն ստիպված էր ճանաչել: Դա նշանակում է՝ խփել հակասահմանադրականության բոլոր ռեկորդները»:

Պատգամավորն առանձնացրել էր նաև Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի կորուստը, ինչպես նաև  օֆշորային սկանդալը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օտարերկրյա ներդրումները կրկնակի պակասել են, բայց Տիգրան Սարգսյանն ասել է, որ գործարարության ոլորտում անցել ենք Ֆրանսիային.«Կա՛նգ առ, երկրագունդ, այստեղ իջնող կա»,-եզրափակեց պատգամավորը:

5-րդ-ում արագաչափերի ու տեսանկարահանող սարքեր տեղադրելու որոշումն էր, որը ՛՛ՀՀ քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ, սնունդ առնելու համար՛՛,-ասաց նա:
4-րդ սկանդալը, Փաշինյանի կարծիքով, Նաիրիտ գործարանի հետ կապված սկանդալն է, երբ վարկ տրվեց անհայտ ընկերությանն ու Նաիրիտը սնանկացավ:
3-րդ սկանդալն, ըստ Փաշինյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումն էր, որ ՍԴ-ը ճանաչեց հակասահմանադրական:
2-րդում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի կորուստն է, իսկ առաջին տեղում հանրահայտ օֆշորային սկանդալն է:
Հիթ-շքերթը ներկայացնելուց հետո Փաշինյանն ընդգծեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարության օրոք օտարերկրյա ներդրումները պակասել են: ՛՛Այստեղ են ասել՝ կանգ առ երկրագունդ,  իջնող կա՛՛,-եզրափակեց նա: 
Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more