Փաստորեն, ինչպես երևում է, Իվանիշվիլին սեփական խոստմանը հավատարիմ մնալու կամք է դրսևորում, որքան էլ քաղաքական, հատկապես, պետական իշխանությունը հաճելի բան լինի: Որքան էլ զարմանալի լինի, բայց Վրաստանում դեմոկրատիզացիայի փուլը վաղուց ավարտված կարելի է համարել, ու սկսվել է իրական դեմոկրատական կոնսոլիդացիայի փուլը: Ընտրություններն անցնում են թե ընտրական իրավունքի դեմոկրատական սկզբունքներին, թե դեմոկրատական ընտրությունների ընդհանուր սկզբունքներին համապատասխան: Սահակաշվիլին շնորհավորում է հակառակորդին շատ քաղաքակիրթ ձևով ու սեփական ձեռքերով հավաքում ճամպրուկները, հիմա էլ Իվանիշվիլին հայտարարում է քաղաքականությունից հեռանալու մասին, այն դեպքում, երբ իշխանության պահպանման ու իրականացման համար տիրապետում է ոչ միայն բավարար ֆինանսական-ուժային-վարչական ռեսուրսների, այլ նաև՝ դրանք լավագույնս կիրառելու ամենաուժեղ ռեսուրսին՝ լեգիտիոմւթյանը: Ստացվում է, որ միևնույն արժեհամակարգի շատ տարրեր կրող հարևաննեի մոտ իշխանությունը ոչ թե կամ ոչ միայն նպատակ է, այլև միջոց: Ու դիլետանտական, ապրիորի եզրահանգումներ էլ պետք չեն, որ, իբր, դրսից էին ուղարկվել ու իրենց միսիան վերջացավ:
Սկսվել է իրական դեմոկրատական կոնսոլիդացիայի փուլը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


