Հիմա սկսել են տեղեկություններ տարածել ԼՂՀ-ում և ՀՀ-ում դիրքերի վրա կատարվող կրակոցների մասին ու սկսվող ինչ-որ պատերազմի մասին։
Սա եղել է ժողովրդին ու ընդդիմությանը լռեցնելու ձև կամ եղանակ, որն օգտագործվել է տարիներ շարունակ։ Որ արդեն ինքնաչեզոքացնող հատկություն է ստացել։
Ու եթե ժամանակին խիստ արգելակում էր, ապա հիմա չի արգելակում։ Քանի որ մարդիկ սկսում են մտածել, վերլուծել.
Ո՞վ կարող է դա հրահրել։ Բնականաբար ռուսական ուժայինները։ Իսկ ո՞վ կարող է դրա մասին տեղեկատվությունը նման նույնօրինակ ձևով տարածել։ Բնականաբար պրոռուսական պրոպագանդինները։ Ինչու՞։
Որովհետև տեսել են, որ աշխատող մեխանիզմ է՝ օժանդակում է հակապետական վարչակարգի՝ իրենց ենթակաների, պահպանմանը։ Իսկ արդյո՞ք նրանց անհրաժեշտ է բախումներ՝ խորը, պատերազմին հասնող։ Իհարկե ո՛չ։
Դա տարածաշրջանից նրանց դուրս կմղի։ Քանզի այլևս կիմաստազրկվի նրանց ներկայությունը, որովհետև՝
1. նրանք չեն խառնվի պատերազմին ադրբեջանի դեմ,
2. բոլորի աչքը կմտնի այդ փաստը,
3. առաջին երկուսը բավարար են։
Իսկ բախումները փոքր տրամաչափի կամ դրանց մասին ընդամենը լուրեր տարածելը ձեռնտու է, քանզի պաշտպանի դերում են՝ այսինքն իրենց պրոպագանդինների համար։ Ինչը չհիմնավորված է դա, քանզի ոչ մի դեպքի համար դրանց աջակցությունը չենք տեսել՝ հայկական կողմն, ընդդեմ Ադրբեջանի: