▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սլավիկ Գալստյանը 10-0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ընթանալ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Այսօր պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ Մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչը 8-7 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցչին։ Գալստյանը վստահ հաղթանակ էր տարել մեկնարկում՝ հաղթելով իտալացի մրցակցին 8-0 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more