Երեկ ահավոր բարկացել էի Շմայսի վարքից, բայց հետո` երբ հանգստացա, հասկացա, որ սա մի առանձին կինոյի տղա է ու մեղք կլինի այս «հերոսի» ոչ այնքան լուսավոր կենսագրականին չանդրդաառնալը: Ի վերջո ազգը պետք է իմանա իր տական,,,, էս ի՞նչ եմ ասում, իրա հերոսներին:
Ուրեմն, սկսենք Շմայս դառնալու պահից: Մինչև կռիվը Առաքելը շարքային պորտաբույծ էր, ով ոչնչով աչքի չէր ընկնում` համենայն դեպս, ոչ մի լավ բանով: Հետո սկսվեց Արցախյան շարժումը, որն անթիվ դրական կողմերի հետ ուներ նաև բացասակակն կող» հասարակության թափթփուկների համար տրամպլին էր դառնում դեպի մեծ կյանք ու մեծ փողեր: Առաքելն էլ շուստրի էր ու պահը բաց չթողեց, եսիմ որտեղից Շմայսեր տեսակի ավտոմատ ճարեց ո մեկնեց ճակատ: Սակայն այդ թվերին ճակաատ ասվածը շատ հարաբերական հասկացողություն էր, իսկ պատերազմական գործողությունները ավելի շատ արվում էին թալանի, քան թե ինչ որ ռազմավարական խնդիրներ լուծելու համար, ինչն ուղղակի հիանալի էր Շմայսիկի համար, ով խոդի ընկավ հենց սկզբից ու կասկածելի համբավ ձեռք բերեց: Հա, հատուկ երիտերկրապահ տուզիկների համար ավելացնեմ» զարամանալի չէ՞, որ շմայսի անունը չենք լսում ոչ մի նշանակալից օպերացիայի ու կռվի համատեքստում: Ասենք միակ բանը, որ հայտնի է նրա կենսագրությունից, այն է, որ կռվի ժամանակ ստացել է Շմայս մականունը ու կռվից հետո արդեն բավականին հարուստ մարդ է եղել (մարադյորության ցավը տանեմ):
Կռվից հետո էլ Շմայսը չդադարեցրեց իր բբեղուն գործունեությունը ու սկզբում զբաղվում էր պարտքեր գանձելով: Իրենց դրել էր կամուֆլյաժով Վիտո Կորլեոնեի տեղը ու բնականաբար շահախնդիր հիմունքներով զբաղվում էր պարտատերերի պարտքերի բռնագանձմամբ, եթե վերջիններս իրենք չէին կարողանում ստանալ իրենց փողերը: Դե գումարած դրան էլ` գեներալ Մանվելի թայֆից էր, ում թուրը աջուձախ էր կտրում էդ թվերին:
Հետո Շմայսը սկսեց զբաղվել կիսաօրինական բիզնեսով ու ունեցվածքը ավելացնելու, ու էլի, ու էլի,,, իսկ հետո նրա հետ եղավ այն, ինչ լինում է գրեթե բոլոր դատարկագլուխ, բայց փող ու ինչ որ ազդեցություն ունեցող սրիկաների հետ` նրան մտցրեցին քաղաքականություն, թեև նա անգամ այդ բառը արտաբերելուց լուրջ մտավոր լարում էր գործադրում: Հետո նրան դարձրին պատգամավոր, էն էլ նժդեհական` հաշվի շնստելով, Շմայսի ծալերի քանակը էականորեն զիջում է պատգամավորական մանդատների թվին անգամ:
Արդյունքում, հերթական կիսագրագետ բաշիբոզուկը դարձավ երեսփոխան ու կնոպկա սեղմող, ով ամեն անգամ 3 նախադասությունից ավել խոսելիս մի ինչ որ գարշելի արտահայտություն է իրեն թույլ տալիս` հատկապես կանանց հասցեին ու պաատրաստ է քվեարկել ցանկացած բանի օգտին, եթե դա պահանջում են տերերը:
Այ տեսնում եք, ինչ բարդ է այն էվոլյուցիոն ուղին, որով ջահել դանդալոշը սկզբում դառնում է «հերոս» թալանչի, հետո «հերոս» ռեկետչիկ, հետո գործարար, իսկ հետո էլ հասնում է իր կարիերայի աենաբաղձալի ու «բարձր» կետին` դառնալվ քաղաքական պոռնիկ, ընդ որում անտաշ ու անխելք պոռնիկ: Սա է Շմայսը« սրանից ոչ ավել, ոչ էլ պակաս:
Շմայսի ուղին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet