▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շմայսի սենյակում «գաղջ» է. նրան վերևից ջրել են

7or.am-ը գրում է, որ Ազգային ժողովի շենքում` «վերևի հարևանները» ջրել են ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս), ում աշխատասենյակն այն աստիճան է հեղեղված, որ առաստաղից ջուր է կաթում, իսկ մուտքի դուռն ու պատերն ամբողջությամբ խոնավացած են։

Երբ լրագրողը փորձել է պարզել, թե ով է նրան ջրել, Առաքել Մովսիսյանը բորբոքվել է և հայտարարել է. «Ինձի ո՞նց կարան ջրեն, աղջիկ ջան»։

7or.am-ը նաև տեղեկացնում է, որ 3–րդ հարկում, Առաքել Մովսիսյանի աշխատասենյակի անմիջապես վերևում, որևէ մեկը չի նստում, սակայն քիչ այն կողմ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակն է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more