▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սննդով, հագուստով կամ գումարով․ «SOSկալի վիճակ»-ը խնդրում է օգնել ծանր վիճակում հայտնված ընտանիքին

«SOSկալի վիճակ» նախաձեռնությունը հայտնում է, որ Երևանի Սվաճյան փողոցի 12 շենքի 16-րդ բնակարանում բնակվող Գասպարյանների ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել: Ընտանիքի երկու զավակներից մեկը՝ Կառլենը, 11 տարեկան է, 2 անգամ աչքերի վիրահատություն է տարել, լսում է միայն գլխի մեջ տեղադրված սարքի օգնությամբ, մայրը 2 անգամ վիրահատված է, հայրն ունի օստեոխոնդրոզ, սակայն և բանվոր է աշխատում շուկայում։ Երեխայի հաշմանդամության նպաստը 19,000 դրամ է, իսկ տան վարձը՝ 40.000: Գասպարյանները դժվարանում են հոգալ ապրուստը։ Երեխային հարկավոր է կալցիումով հարուստ սնունդ` մսամթերք, կաթնամթերք, միրգ և քունջութ։ Փառք Աստծո, փոքր 2 տարեկան տղան առողջ է։

«SOSկալի վիճակ» հասարակական նախաձեռնությունը խնդրում է բոլոր հնարավորություն ունեցողներին որևէ կերպ՝ սննդով, հագուստով, թե գումարով օգնել այս՝ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքին և նախապես շնորհակալություն հայտնում: Գասպարյանների հեռախոսահամարներն են՝ 010 73-06-19 կամ 093-31-67-28:

                                       «SOSկալի վիճակ» հասարակական նախաձեռնություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more