▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ստիպեցին ինձ և Դեյվիդին զգալ մեզ ցանկալի հյուրեր. Էլթոն Ջոնը` հայաստանյան այցի մասին

 

 

 

 

 

 

 

Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Էլթոն Ջոնն Instagram-ի իր էջում նախագահ Արմեն Սարգսյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել հայաստանյան այցից ստացած իր տպավորությունների մասին:

«Մեծ պատիվ էր հրավիրված լինել Հայաստաբի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Այս հրաշալի երկրում տեղի են ունենում բազմաթիվ տպավորիչ և ոգեշնչող փոփոխություններ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ստիպեցին ինձ և Դեյվիդին զգալ մեզ ցանկալի հյուրեր »:

Իր հերթին Դեյվիդ Ֆըրնիշն Instagram-ի իր էջում հրապարակել է Արարատ լեռան լուսանկարը, որին կից գրել է.  «Նայում եմ ուղեղը մթագնող գեղեցկություն ունեցող Արարատ լեռանը, թե ինչպես է արևը մայր մտնում Հայաստանում »:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ 71-ամյա լեգենդար երաժիշտը Հայաստան էր ժամանել իր զուգընկերոջ՝ 55-ամյա ռեժիսոր, պրոդյուսեր Դեյվիդ Ֆըրնիշի հետ, ինչը միանշանակ չէր ընկալվել հայ հասարակության կողմից: Համացանցային օգտատատերի շրջանում բուռն քննարկումներ սկսվեցին, որոնք վերաբերում էին երգչի սեռական կողմորոշմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի ուշ երգիչն Instagram-ի իր էջում խորհրդավոր գրառում էր արել` հավանաբար նկատի ունենալով այդ քննարկումները:

«Մի ատողը չի կարող վերջ տալ այն ամբողջ սիրուն, որը մենք այսօր զգացինք Հայաստանում»,- գրել էր նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ էլթոն Ջոնն իր այցի ընթացքում այցելել է «Երևան` իմ սեր» հիմնադրամ, որն  աջակցում է հաշմանդամություն ունեցող երեխաներին։  

Կարդացեք նաև` Ես կարող եմ Ձեր փոփոխությունների ցունամիի մաս դառնալ. Էլթոն Ջոնը՝ հայաստանյան վերջին իրադարձությունների մասին

Էլթոն Ջոնը՝ Հայաստանի նախագահի նստավայրում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more