▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12». Հրանտ Բագրատյան

 

«Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ նիստերի դահլիճում անցկացվում են խորհրդարանական լսումներ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու թեմայով:

«Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթում անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ փետրվարի 2-ի հայտարարությանը, ըստ որի՝ «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել էր Ադրբեջանի շուրջ յոթ շրջաններ, ՀՀ նախկին ղեկավարությունը ցանկանում էր պահել այն տարածքները, որոնց երբեք չէր հավակնում։ Այդ իսկ պատճառով, այնուամենայնիվ, Ադրբեջանը վերադարձրեց իրեն պատկանող հողերը»:

«Ինչի՞ եք նեղանում, վայնասուն եք բարձրացրել, ի՞նչ է ասել Լավրովը, տո՛, շնորհակալություն հայտնեք, որ Լավրովն ասել է 7 շրջան, ոչ թե՝ 12. հլը կարդացեք, թե Ադրբեջանը ոնց է ոռնում այդ հայտարարության վրա: Կարող ա՞ ճիշտ չեմ... ՀՀ-ն ու Ադրբեջանն ասում են՝ Արցախը Ադրբեջան է, ռուս խաղաղապահի մոտ հարց է ծագում՝ ինքն էնտեղ ի՞նչ գործ ունի: Այսօր Լավրովը հասկացնում է ևս մեկ անգամ, որ բուն Արցախի տարածքի մասով մենք խնդիր ենք տեսնում, այսինքն՝ չենք տեսնում ամբողջությամբ Ադրբեջանի կազմում»,- նշել է ՀՀ նախկին վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more