▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալություն Տարոն Մարգարյանին՝ մայթի բռնաբարությունը շարունակելու համար

Արամի փողոցի վերնիսաժի ձգվող հատվածի մայթը։ Մայթի մեծ մասը զավթվել է Երվանդ Զախարյանի ժամանակ, թողնելով հետիոտնին մի ոտաթաթ։ Բնականաբար, էնտեղով ոչ ոք չի անցնում, բոլորը գնում են երթևեկելի մասով։ Մարդիկ վարորդներին են ներվայնացնում, վարորդները՝ մարդկանց, ինչի համար շատ շնորհակալություն Երվանդ Զախարյանին, թե ով էր իրանից էլ առաջ՝ մայթը բռնաբարելու համար, ու Տարոն Մարգարյանին՝ մայթի բռնաբարությունը շարունակելու համար:

Հիմա կասեք՝ դեմն էլ ա մայթ, գիդեմ։ Բայց նախ էդ մայթի կողմի զիբիլնոցը նայեք, երկրորդ՝ էդ մայթը զավթած ա մեքենաներով, երրորդ, եթե կա մի հատ մայթ, երկրորդը բռնաբարելու իրավունք դա դեռ չի տալիս: 

 Նիկոլայ Թորոսյանի գրառումը

 Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more