Amerikayidzayn.com-ը գրել է. Միացյալ Նահանգների օրենսդիրներից մեկի համաձայն, Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել:
Այս հայտարարությամբ ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակված իր ելույթում ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Փիթեր Քինգը:
Քինգը հույս է հայտնել, որ փետրվարին մեկնարկող օլիմպիական խաղերի ժամանակ ամեն ինչ բարեհաջող կանցնի, սակայն խաղերի ընթացքում անվտանգությունը շարունակում է մտահոգություններ առաջացնել:
«Փաստը մնում է փաստ, որ այս օլիմպիական խաղերի անցկացմանը խոչընդոտելու բազմաթիվ սպառնալիքներ են ստացվել՝ շատ ավելի մեծ թվով, քան նախկինում նման որևէ այլ միջոցառմանը», - ասել է կոնգրեսականը՝ հանդես գալով «Էյ-Բի-Սի» հեռուստաընկերության եթերում:
«Միացյալ Նահանգներն անում է հնարավորին ամեն ինչ, սակայն այս տարածաշրջանը Ռուսաստանի վտանգավոր տարածաշրջան է՝ Հյուսիսային Կովկասին շատ մոտ գտնվող: Այնտեղ ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ են գործում», - ասել է կոնգրեսական Քինգը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Սոչիի օլիմպիադայի ընթացքում անվտանգությունը երաշխավորված չէ. ԱՄՆ-ի օրենսդիր
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet