▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանի «Հարսի շորը»

Սոնա Շահգելդյանը դեռեւս չի պատրաստվում հարսի շոր հագնել, բայց վաղուց մտադրված էր իր համանուն երգի տեսահոլովակը նկարահանել, որն իրականացրել է երկու օր առաջ:

Մանե Հակոբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած «Հարսի շոր»  երգը, Սոնայի փոխանցմամբ, հասցեատեր ունի.«Մի զույգի է նվիրված: Այն ինձ էլ է հաջողություն բերում, քանի որ հարսանիքներին երգելու հրավերներ եմ ստանում: «Հարսի շոր»-ն ավելի կսիրվի, երբ տեսահոլովակով մարդիկ հարսանեկան ծեսը տեսնեն»: Գրում  է Բրավո.am-ը:

Նկարահանումների ժամանակ երգչուհին զգեստափոխվել է երեք անգամ` կրելով ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու խորհրդով եւ երիտասարդ մոդելավորողների կողմից կարված զգեստներ: Նրա տեսահոլովակի ստեղծման վրա աշխատել է մեծ թիմ` 40 հոգուց ավելի մարդ:

«Ռեժիսորի հետ քննարկելուց հետո հասկացանք, որ պետք է հին հայկական հարսանիքի ծեսը ներկայացնենք: Երկու տարվա երգ է, վաղուց էինք պլանավորում նկարել, բայց անընդհատ հետաձգվում էր. թող ուշ լինի, նուշ լինի»,-նշել է երգչուհին:

Երգչուհու խոսքով` ավանդույթներին ծանոթանալուց հետո ցանկություն ունի իր հարսանիքն էլ ավանդական տարբերակով նշել:

 «Հարսի շոր»-ի ռեժիսորը Լուսինե Մարտիրոսյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը, հարսի և  փեսայի կերպարներում հանդես են եկել Եվան ու Ռոմանը, նկարահանվել են նաեւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի չորս պարող ու երաժիշտներ:

Տեսահոլովակը պատրաստ կլինի մոտ երկու շաբաթից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more