▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Շահգելդյանն ընկեր ունի և «հարաբերությունների մեջ է»

Վերջերս Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքում փոխել է իր ստատուսը` նշելով, որ  «հարաբերությունների մեջ է»: Պարզաբանման համար armstar.am-ն է  զրուցել Սոնայի հետ: «Ես շնորհակալ եմ, որ առանց զգուշացնելու չեք գրել այս փոփոխության մասին, որովհետև շատ լրատվամիջոցներ հենց այդպես էլ անում են, օրինակ բերեմ այն նկարի պատմությունը, որն իմ էջից վերցրել էին ու հրապարակել, թե ընկեր ունեմ: Կարող է ես չեմ ուզում դրա մասին հայտարարել»:

Սոնան իհարկե կոնկրետ ու որոշակի պատասխանից մի փոքր շեղվել է էր, բայց  լրագրողի այն հարցին, թե արդյոք կարգավիճակի փոփոխությունը նշանակում է, որ Սոնան ընկեր ունի, երգչուհին պատասխանել է. «Այո’, ես ընկեր ունեմ, բայց առայժմ այլ պլաններ չկան: Երբ որ պատրաստվեմ նշանվել կամ ամուսնանալ, դուք դրա մասին կիմանաք»: Երգչուհին պարզաբանել է նաև, որ տարբերում է սիրահարվել և սիրել բառերը: «Ես կարծում եմ, որ սիրահարվելն ու սիրելը տարբեր բաներ են: Ես սիրում եմ ու սիրված եմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more