▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոս Ջանիբեկյանի սիրած աղջիկն իրեն նվիրել է 50-ից ավելի պահպանակ

Այսօր դերասան Սոս Ջանիբեկյանի ծննդյան օրն է: ArmStar.am-ի հետ զրույցի ընթացքում Սոսը նշել է, որ դեռևս նվերներ չի ստացել, բայց հասցրել է թե՛ արտասահմանից և թե՛ այստեղի իր ծանոթ-բարեկամներից, հարազատներից ու ընկերներից ստանալ շնորհավորանքներ:

«Ամենաօրիգինալ նվերը, որ ստացել եմ իմ ծննդյան օրերին, փոքր ժամանակ մայրիկիս նվիրած հարյուր հատ շոկոլադն է»: Այս նվերը Սոս Ջանիբեկյանի հիշողության մեջ մնացել է մանկուց, իսկ արդեն հասուն տարիքում ծննդյան օրվա կապակցությամբ ստացած նվերներից Սոսը մտաբերել է հետևյալը. «Իմ ստացած օրիգինալ նվերների շարքից է սիրածս աղջկա կողմից ստացած ավելի քան հիսուն պահպանակը»:

Թեև այսօր Սոսի հոբելյանական քսանհինգերորդ ամյակն է, բայց դերասանն առայժմ չի պլանավորել, թե ինչպես է տոնելու այն: «Պատրաստվում եմ նշել ինչպես օրը կթելադրի, առայժմ պլանավորած որևէ բան չունեմ: Իսկ կյանքիս հետագա տարիները պատրաստվում եմ գործել նույն ոգով»,-ավելացրել է Սոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more