▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շումախերի ընկնելու պատճառն ամենևին արագությունը չէ

«Մենք հստակ գիտենք ընկնելու վայրը և հարված ստանալու պահը»,-այս մասին մամլո  ասուլիսի ժամանակ խոսելով «Ֆորմուլա-1»-ի յոթակի չեմպիոն Շումախերի` ֆրանսիական լեռներում դահուկներով ընթանալիս ընկնելու և վնասվածք ստանալու մասին` ասել է Շումախերի գործի քննությամբ զբաղվող դատախազ Պատրիկ Կինսին` հավելելով, որ մենք գործ ունենք բարձր որակավորում ունեցող դահուկորդի հետ և պատասխանատվության անպայման ինչ-որ մեկը կենթարկվի, իսկ թե ով` դեռ վաղ է հայտնել:

«Դահուկները, սաղավարտը, լրացուցիչ փորձաքննության կենթարկվեն: Շումախերն ընթացել է նորմալ արագությամբ: Բոլոր մեղադրանքները, թե նա ընկել է արագությունը գերազանցելու պատճառով, սխալ են: Փաստն այն է, որ Շումախերը դուրս է եկել ճանապարհից և գլխով հարվածել քարին»,-vesti.ru-ի փոխանցմամբ ասել է դատախազը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more