▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրբ Ծննդյան Հայրապետական Պատարագ Մայր Տաճարում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում Սուրբ ծննդյան պատարագի ավարտին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողություն 

Ջրօրհնեքը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի մկրտությունը։
Ըստ ավանդույթի՝ արարողությունից հետո հավատացյալներն օրհնված ջուրն իրենց հետ տուն են տանում։

***

***

«Ի սկզբանե, առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, բայց հետագա իր հայտարարություններից ու գործողություններից հետո ես արդեն այն համոզմունքն ունեմ, որ տատասկոտ ճանապարհը շարունակում է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ խոսելով Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի մասին։

***

«Ես անձամբ և, կարծում եմ, մեր ժողովրդի մեծամասնությունն այլևս չի ճանաչում պարոն Նիկոլին՝ որպես վարչապետ»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ խոսելով վարչապետի և 10 եպիսկոպոսների կողմից ստորագրված հայտարարության մասին։ «Ինքը, որպես վարչապետ, առ ոչինչ է, անվավեր է, իսկ սրբազանները, կարծելով, որ ինչ որ սրբազան առաքելության մեջ են՝ մոռացել են սեփական բարեվարքության կանոնները և ուղղակի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել»,- շարունակեց նա։ Լրագրողի հարցին՝ չի՞ բացառում արդյոք, որ այդ հոգևորականների նկատմամբ կոմպրոմատներ կան, կամ ստիպում են, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իրենց անձնական կյանքը ես չգիտեմ՝ մեկը կնոջ հետ է, մեկը տղայի հետ, մեկը ծառայության ընթացքում անձնական խնդիրներ են ունեցել Կաթողիկոսի հետ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս փորձել մտնել ներքին կյանք և դրսից պահանջել սա կամ սա, կամ թող մնան եկեղեցու մեջ և փորձեն բարեփոխել ներսից, կամ թող բոլորը կարգալույծ լինեն և որպես քաղաքացիներ իրենց պայքարը տանեն»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more