Նկատի ունենալով, որ այս տարի` 2014 թուականին, տարուայ առաջին շաբաթապահքը` Առաջաւորաց պահքը, ընդգրկուած է Փետրուարի 10-14-ը ներառեալ, հարկ եմ համարում կատարել որոշ անհրաժեշտ լուսաբանութիւններ: Առաջաւորաց պահքը ամենախիստ շաբաթապահքն է համարւում, որը հնում նոյնիսկ տեղի է ունեցել ծոմապահութեամբ: Քանի որ Հայ եկեղեցին անշարժ կերպով Փետրուարի 14-ին է նշում Յիսուս Քրիստոսի` 40-օրեայ մանուկ հասակում Տաճարին ընծայուելու տօնը` Տեառնընդառաջը (Տըրընդեզ կամ Տէրնընդձեզ), ուստի Յովնան մարգարէի յիշատակի օրը կը լինի ոչ թէ ուրբաթ օրը, ինչպէս ընդունուած է, այլ` հինգշաբթի` Փետրուարի 13-ին, որի երեկոյեան կը կատարուի Տեառնընդառաջի նախատօնակը: Տօնացոյցը մեզ հրահանգում է, թէ մերժելի են կրակի շուրջը պտտուելը, ինչպէս նաեւ կրակի հետ կապուած գուշակութիւնները, անիմաստ թռչկոտումները: Ուրբաթ` Փետրուարի 14-ին, Տեառնընդառաջի տօնի առիթով մատուցուող Սբ. Պատարագից յետոյ կը կատարուի նորապսակների եւ նոր նշանադրուածների օրհնութեան կարգ: Տեառնընդառաջի տօնը այս տարի համընկնում է Առաջաւորաց պահքի վերջին` Ուրբաթ օրուայ հետ: Այդ պատճառով Ուրբաթ օրը` Փետրուարի 14-ին, ծիսական պահքը կը լուծուի, սակայն կերակրի պահքը կը շարունակուի մինչեւ Շաբաթ` Փետրուարի 15-ի առաւօտեան: Այդ օրն էլ Հայ եկեղեցում այս տարի կը տօնուի Սբ. Սարգսի, նրա որդի Մարտիրոսի եւ 14 զինուորների յիշատակութեան օրը: Յիշեցնենք, որ, այսպէս կոչուած, «աղի բլիթի» սովորութիւնը կապ չունի տօնի եւ եկեղեցական աւանդութեան հետ, ինչը զուտ ժողովրդական սովորութիւն է, որը եթէ չափազանցւում է եւ գուշակութիւնների պատճառ լինում, ապա դառնում է մերժելի: Իսկ քանի որ տարուայ բոլոր պահոց եւ տէրունական (կիրակի) օրերին Հայ եկեղեցու կանոնի համաձայն պսակադրութիւն չի թոյլատրւում, ապա յորդորում ենք մեր բարեպաշտ հայորդիներին, որպէսզի իրենց նախատեսած Պսակի օրը կազմակերպեն ոչ թէ Փետրուարի 13-ին կամ 14-ին, այլ Շաբաթ` Փետրուարի 15-ին` Սբ. Սարգսի տօնի օրը: Աւելորդ չեմ համարում նշել, որ Հայ եկեղեցու տօնացոյցում տեղ չունի Վալենտինի օրը, ինչը նշւում է միւս եկեղեցիների կողմից:
Սիրով եւ օրհնութեամբ` Հայր Եղիա
Սուրբ Սարգսի տոնը կնշվի փետրվարի 15-ին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet