▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյան. Ես Փաշինյանից այլ բան չեմ էլ սպասում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ.

Պարոն Խաչատրյան, շաբաթ-կիրակի Սյունիքի մարզում ընդդիմադիր եռյակի հանրահավաքները ուղեկցվեցին մի խումբ երիտասարդների սադրիչ գործողություններով, տեխնիկական խոչընդոտներ եղան: Այդ ամենի կազմակերպիչը դուք եք համարվում: Ինչի՞ համար էին այդ գործողությունները:

- Եթե շատ թե քիչ ինձ ճանաչում եք, ապա պետք է հասկանաք, որ դա ինձ հետ որևէ կապ չունի: Ես ինձ թույլ չէի տա, որ կազմակերպեի, որ որևէ մեկը խոչընդոտ սարքեր:

Այդ դեպքում ովքե՞ր էին այդ մարդիկ, որ խոչընդոտելու փորձեր էին անում: Բացի դրանից, ձեր վերաբերյալ ելույթների ժամանակ սարքերը խափանվեցին:

- Միկրոֆոնը չի անջատվել, հոսանքը չի անջատվել, այլ իրենց սարքն է փչացել: Կարող եք դրանում 100 տոկոսով վստահ լինել, որ իրենց սարքն է փչացել: Մեր կողմից որևէ արհեստական խոչընդոտ չի եղել հանրահավաքը խանգարելու համար:

Ընդդիմադիրները ձեր մարզում բավական սուր քննադատության ենթարկեցին ձեզ և ձեր նշանակումը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան և, առհասարակ, եռյակի սկսած հանրահավաքների շարքին, որի վերջնական նպատակը, ըստ հայտարարվածի, իշխանափոխությունն է:

-Դրանք ընդամենը կոչեր են: Ոչ մի փոփոխություն, որևէ լուրջ բան էլ չի լինի: Հավաքի մասնակիցների թիվը հուշեց, թե Սյունիքում ինչպես են վերաբերվում իրենց:

Պարոն Խաչատրյան, ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հարց ուղղելով ԱԺ նախագահին, կրկին վերահաստատել է, որ անցած տարի ձեր տան բակում հենց դուք եք սպանել Ավետիք Բուդաղյանին:

- Չեմ կարծում, որ Փաշինյան Նիկոլի կարծիքն ինձ համար այդքան կարևոր ա, կամ ես դրա կարիքն ունեմ: Անցած տարվա դեպքերի համար կան իրավապահ մարմիններ, որոնք էլ որոշում են, թե ով է մեղավոր, ով չի մեղավոր:

Այո, Փաշինյանը նշեց նաև, որ սպանությունը կոծկվել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից և ամենաբարձր մակարդակով:

-Ես Փաշինյանից այլ բան չեմ էլ սպասում: 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի  այսօրվա  համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more