ՀՀ Կրթության և
գիտության նախարար
Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն Աշոտյան
Հետևելով ս/թ դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ձեր մեկնաբանություններին` ցանկանում եմ Ձեզ դիմել մի հարցով, ակնկալելով համոզիչ պատասխան:
Պարոն Աշոտյան,կրթության ոլորտում Դուք ձեռքբերու՞մ, բացթողու՞մ, թե՞ կոռուպցիա եք համարում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` դեռևս 16 տարեկանը չլրացած երկու որդիներին դպրոցի ավարտական կեղծ ատեստատներ տալու փաստերը,որը մեծ վրդով-մունք, զայրույթ և վիրավորանք է առաջացրել բազմահազար մեր քաղաքացիների մոտ:
Թոշակառու մանկավարժ
Ա. Միրզոյան, ք. Երևան