«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին տեղեկացրել է, որ վթարի ենթարկված ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը դեռ շարունակում է մնալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Անատոլի Գնունին հավելել է, որ երգչուհին ինքն է ցանկություն հայտնել մնալ վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի իրեն շատ չանհանգստացնեն: Անատոլի Գնունու խոսքով՝ երգչուհու վիճակը կայուն է, ստանում է համապատասխան բուժում, իսկ մեկուսացվել է, քանի որ նրա այցելուների քանակը շատ է, իսկ նրան հանգիստ է հարկավոր:
Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում