▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուտ,զրպարտանք կամ ….

YouTube-ում տեղադրվել է օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը հայկական բանակի՝ ադրբեջանական տարածք անցած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցի» տեսանյութը,որում ըստ Panarmenian.net–ի՝ հայ զինվորը ասում է,որ-«Միջադեպի օրն ընթրիքի ժամին վաշտի հրամանատարն ինձ ջրի ուղարկեց, իսկ ես հրաժարվեցի հրամանը կատարել, քանի որ հոգնած էի, և ասացի, որ ավելի ուշ կգնամ։ Նա կոպիտ պատասխանեց, որ հենց հիմա կգնամ ու խփեց աչքիս։ Արդյունքում չդիմանալով վիրավորանքին և նվաստացմանը ես կամավոր անցա ադրբեջանական կողմը»։ Այդ ամենը ես համարում եմ սուտ,զրպարտանք:Հայկական բանակում ծառայում են քաջ,արի ու խիզախ զինվորներ,որոնք երբևէ չեն դավաճանի իրենց երկիրը:Ինչ պատճառ էլ լինի չի կարող Հայ զինվորը անցնի սահմանը:Նա ընդամենը ու հաստատ մոլորվել է:Այս ամենը սուտ է և մենք նման ստերին չենք հավատա:Ինչպես միշտ Ադրբեջանը ցույց է տալիս թե ինչքան կարող է սուտ ապատեղեկատվություն տարածել որպեսզի վատ կարծիք կազմեն Հայակական Բանակի մասին:Չի կարող նման բան լինել;Հայկական զինվորը միշտ եղել է կա ու կմնա ամենախիզախ,ամենամարտունակ ու ամենա ամենա զինվորը ամբողջ աշխարհում:

 

Հեղինակ` Հրայր Ասլանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more