Փաստորեն քաղաքական քաոսը սկսվեց սերիալներից:
Անհասկանալի տաղանդով օժտված մարդիկ սկզբից (առանց համապատասխան կրթության) սկսեցին խաղալ սերիալներում, հետո նոր միայն ընդունվեցին համապատասխան ԲՈՒՀ, որպեսզի դառնան արհեստավարժ դերասան: Սակայն իրականում ամեն ինչ պետք է հակառակը լիներ:
Նույն օրինակով քաղաքական գործիչները, որոնք իրենց անուն-ազգանունը գրելիս ամենաքիչը մի 3-4 տառասխալ անում էին, սկզբից դարձան պատգամավոր, հետո միայն որոշեցին ընդունվել ինստիտուտ, հետո էլ թեկնածուականներ պաշտպանել:
Այդ նույն քաղաքական գործիչները տարիներ անց որոշեցին, որ պետք է իրենց կենսագրությունները սրբագրեն և այնտեղ ավելացնեն` «Ծառայել է» տողը, որի հետևանքով շուտով ԱԺ-ում կունենանք 30-40 ծովային դեսանտ, մի 10-20 հետախույզ, մի 5 տանկիստ, մի 4 ադմիրալ, մի երկու դիպուկահար, մեկի տեղը 4 շմայիս, դե մանր-մունր սամուրայ ու նինջա էլ չեմ ասում:
Շուտով ԱԺ-ում կունենանք 30-40 ծովային դեսանտ, մի 10-20 հետախույզ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet