▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սոված մեռնում եմ, հորս արև, արա». Հովիկ Աղազարյան

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն Ազգային ժողովի միջանցքում փորձեց ևս մեկ հարց տալ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին, սակայն վերջինը թույլ չտվեց: Բացելով իր աշխատասենյակի դուռը` ՔՊ-ականն ասաց. «Կթողեք մի կտոր հաց ուտեմ, սոված մեռնում եմ, հորս արև, արա»:

***

ԱԺ-ի միջանցքում լրագրող Հռիփսիմիե Ջեբեջյանը փորձեց ԱԺ-ում տեղի ունեցած սկանդալային միջադեպի վերաբերյալ պարզաբանումներ կորզել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից. «Ինչո՞ւ էր Արգիշտի Քյարամյանն այդքան լարված, ինչո՞ւ էր ձեր որդու անունը շոշափում»:
«Թող անուն տա` ով է իրեն դիմել: Չտվեց, ուրեմն ստախոս է: Ո՞վ կհամարձակի իմ տղու անունով ինչ-որ մեկին դիմի: Եթե անուն չտվեց, ուրեմն ստախոս ա ու ամենավերջին սրիկան»,- պատասխանեց Հովիկ Ախազարյանը:

Հիշեցնենք, այսօր ԱԺ-ում ՔԿ նախագահ Արգիտի Քյարամյանը հայտարարեց, թե Հովիկ Աղազարյանի որդու համար իրեն 2 անգամ դիմել են:

***

Ֆակտոր.am-ը հայտնել է , որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության՝ այսօր երեկոյան կայանալիք վարչության նիստը հետաձգվել է: ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն էլ  ԱրմԼուր-ի հետ զրույցում հայտնել է, որ հետաձգման պատճառը վարչության անդամների մի մասի բացակայությունն են. նրանք գործուղման են ու բացակայում են երկրից. Ալեն Սիմոնյան, Արսեն Թորոսյան, Վաղարշակ Հակոբյան:

«Հիշեցնենք, որ այսօր կայանալիք նիստում պետք է ՔՊ-ականները Արդարադատության նախարարի նոր թեկնածուների հարցը քննարկեին: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն Արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի թեկնածությունը մերժելուց հետո նոր թեկնածուների անուններ է քննարկել՝ Արմեն Խաչատրյան, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան։

Հիշեցնենք, որ մեզ հայտնի էր դարձել, որ ՔՊ խմբակցության «մերժված» պատգամավոր Արփի Դավոյանն առաջարկել էր կայանալիք վարչության նիստում քննարկել Արգիշտի Քյարամյանի պահվածքը՝ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

ՔՊ-ականներին բարկացրել են Քյարամյանի այսօրվա համարձակ բացահայտումները եւ հայտարարությունները, մասնավորապես այն, որ ՔԿ նախագահը իշխանական պատգամավորների ճնշումներից հետո հենց ուղիղ եթերում հայտարարեց. «Էս երկրի երեսին էդպիսի մեկը չկա, որ կարողանա իմ ասածների վերաբերյալ ռեպլիկ բաց թողնել», ապա հայտնեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն զանգահարել են:

«Ինչո՞ւ են ինձ զանգահարում: Բա կոռուպցիայի դեմ պայքարից եք խոսում»:

ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը համարում է, որ Արգիշտի Քյարամյանը տապալել է Անդրանիկ Քոչարյանի նախաձեռնած այսօրվա քննարկումը՝ ՀՀ-ում հանցավորության իրավիճակի մասին:

Այսպիսով, մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականներն Արգիշտի Քյարամյանին եւս մտադիր են Գրիգոր Մինասյանի «ճակատագրին արժանացնել» եւ շուտով ՔԿ ղեկավարի պաշտոնանկության պահանջով մի նոր գործընթաց կսկսվի: Կամ կհասնեն այն բանին, որ Քյարամյանն ինքը պաշտոնից ազատման դիմում կգրի:

Բայց վարչության կազմով կհավաքվեն օրերս՝ քննարկելու այս հարցերը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանն արդեն միանձնյա որոշում չկայացնի պաշտոնի նշանակելու կամ պաշտոնանկության մասով»,-գրում է ԱրմԼուր-ը:

***

Լրագրող Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառումը․ «Քյարամյանի դասերը...
Գործադիր իշխանության ներկայացուցիչն այսօր չտեսնված դաս տվեց խորհրդարանական մեծամասնությանը... Ախր դուք եք նրան բուծել, դարձրել անփոխարինելի, պաշտոնից պաշտոն տեղափոխել... Բա պիտի հոխորտա ձեզ վրա՝ դուք եք նրան պարգևել ձեզ վիրավորելու ու նվաստացնելու իրավունքը... Ուժներդ միայն ընդդիմությա՞ն վրա է պատում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more