▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանված զինծառայողի դին դրված է մայրուղու կենտրոնում. մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է

Galatv.am-ի տեղեկացմամբ` այս պահին սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դին դրված է ուղիղ մայրուղու կենտրոնում: Սևան-Երևան գլխավոր ճանապարհը փակված է: Զինվորի ծնողները  անդրդվելի են: Նրանք ամեն կերպ փորձում են զինծառայողի դին տեղափոխել Երեւան՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց, քանի որ գտնում են, որ սպանությունը ամենաթողության արդյունք է:  ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը հարցազրույց է տվել տեղում աշխատող լրատվամիջոցներին, բացատրել, որ դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ՝ միջանձնային հարաբերության խախտման արդյունքում: 

 Վիճակն այս պահին էլ լարված է: Սպանված զինծառայողի մոր ինքնազգացողությունը  կտրուկ վատացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more