Իմ ծանոթների միջոցով փորձել եմ ճշտել, թե ինչ է կատարվել Նոյեմբերյանի զորամասում, որը հանգեցրել է զինվորի զոհվելուն, բացի դրանից, ինչ է հիմա կատարվում:
Ուրեմն, զինվորը կառաուլում ա եղել, և սպանվածը ու դիվիզիոնից էլի մի զինվոր մոտեցել են չգիտեմ ինչ հարցով, ու վիճաբանություն է սկսվել: Վեճը թեժացել է ու սպանվողը սպանողին է հայհոյել, սպանողը՝ սպանվողին, իսկ հետո սպանողը սպառնացել է, որ կկրակի, սպանվողն էլ, թե բա չես կրակի․․․ Բանը հասել է նրան, որ սպանվողը հայտարարել է մոտավորապես հետևյալը «Չկրակողի մորը․․․․», նա էլ կրակել ա:
Սա կոնկրետ միջադեպի մասով, բայց հիմա արդեն զարգացումները այլ հարթությունում են: Հիմա որոշ «իրավապաշտպաններ» ու ուժեր երկու ֆռոնտով խաղ են սկսել՝ հա՛մ մեխին են խփում, հա՛մ նալին:
Հիմա հա՛մ փորձում են տարածել տեղեկատվություն, թե սպանողին խոշտանգել են ու ստիպել են, որ մեղքը իր վրա վերցնի, ու տարբեր ասեկոսեներ են տարածում, թե իրականում այլ հանգամանքներ են եղել, հա՛մ էլ զոհվածի կողմին են հրահրում, էլի ապատեղեկատվություն տարածելով, որ իրենց որդուն սպանողին ուզում են ազատ արձակել, էս պատմությունը կոծկել, իրական մեղավորներին պաշտպանել: Ընդ որում, ՄԻՊ-ը հերքել է, որ սպանողը խոշտանգված է, սպանողն էլ ընդունել է, որ ինքն է սպանել:
Էլի եմ կրկնում, ամեն առանձին վերցված զինվորի ու ընդհանրապես մարդու մահը ողբերգություն է, էլի եմ ասում, սրտիցս արյուն է կաթում էս պատմության համար, բայց ակնհայտ ա, որ ոմանք ուզում են պղտոր ջրում ձուկ բռնել՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով ու դրա համար չեն կանգնում ոչ մի պիղծ քայլի առաջ և հրահրում են հանրային դժգոհություն:
Սպանության հանգամանքները արդեն գիտեք, Ֆեյսբուքն էլ դեմներդ ա, նայեք քննարկումներին ու ինքներդ հետևություններ արեք:
Կոստանտին Տեր-Նակալյանի գրառումը
Ֆեյսբուք