Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նամակ է հղել Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին գազի սակագնի հնարավոր բարձրացման հիմնախնդիրի վերաբերյալ:
Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին:
Կոմունալ ծառայությունների որակը և սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգվածենք գազի սակագնի ձևավորմամբ՝ այն համարելով խիստ անարդարացի:
ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները:
Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհամաչափ են և առաջացնում են չհիմնավորված շահույթի հաշիվ սպառողների իրավունքի և շահերի:
Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը և համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որպեսզի սակագնի վերանայումը, լինելով անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից»: