▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասեք մի փոքր, ամեն ինչ լավ կլինի. նոր նամակ՝ Հակոբ Ինջիղուլյանից

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները նախօրեին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի, զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն  տեղեկատվություն են հաղորդել ընտանիքի և հարազատների մասին: 

Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը՝ նշելով, որ այսօր հանդիպում է տեղի ունեցել ԿԽՄԿ Երևանյան գրասենյակում, որի ընթացքում Հակոբի նամակը փոխանցվել է հարազատներին:

Նամակում մասնավորապես գրված է, որ ամեն ինչ նորմալ է, սակայն շատ է կարոտում հարազատներին.

«Սպասեք մի փոքր, ամեն ինչ լավ կլինի»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում և գերեվարվել:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բազմիցս հավաստիացրել է, որ եթե Հակոբը վերադառնա Հայաստան, նրան քրեական հետապնդում չի սպասվում:  

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more