▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպասվում է պատերազմ, Փաշինյանը նորից տապալել է բանակցությունները». Էդգար Ղազարյան

Սպասվում է պատերազմ, Փաշինյանը նորից տապալել է բանակցությունները։

Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Ղազարյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը կոնֆլիկտային անձնավորություն է և նրա այդ խառնվածքը փոխանցվել է նաև Հայաստանի Հանրապետությանը։
Ըստ Ղազարյանի՝ ներկայումս իշխանությունը թշնամաբար է վերաբերվում Ռուսաստանին և շուտով նույն վարքագիծը լինելու է նաև Արևմուտքի նկատմամբ, այսինքն՝ Փաշինյանը բոլոր կողմերի հետ հարաբերությունները փչացնում է։

Բանախոսի պնդմամբ, միակ լուծումն այս իշխանության հեռացումն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more