▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպասվող ստորագրահավաքի կապակցությամբ` Հովհաննես Ղահրամանյանին

Սա արդեն չափազանց է… Ո՜վ ձեզ դատավոր կարգեց հոգևորականների վրա: Արդյոք կկարողանա՞ք պատասխան տալ Աստծուն: Ուշքի եկեք: Ես չգիտեմ՝ ինչ քաղաքական և կրոնական ուժեր են կանգնած այս ամենի ետևում, բայց որ նրանք կան, դա անկասկած է: Ձեր ստորագրահավաքը որակում եմ որպես թշնամություն Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ իր բոլոր ծանր և անկանխատեսելի հետևանքներով: Հիշեք Աստվածաշնչի առակը. Կցանես քամի, փոթորիկ կըհընձես: Ձեզ, հիրավի, շնորհակալ են լինելու մեր ազգի թշնամիները, որոնք չեն կարողանում հանգիստ քնել, քանի դեռ գոյություն ունեն մեր ազգն ու Եկեղեցին:

 

Թովմա քահանա Անդրեասյան

Նոր Նորքի Ս.Սարգիս եկեղեցի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more