▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սպերցյանը երբեք չի լինի Մխիթարյան»․ Խորեն Բայրամյան

Ռուսական «Ռոստովի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Спорт Экспресс»-ի հետ զրույցում խոսել է մի շարք հետաքրքիր թեմաների մասին:

Էդուարդ Սպերցյանի մասին

«Նա 22 տարեկան է։ Շատերն ասում էին, որ արդեն ձմռանը նրա հեռանալու ժամանակն է, բայց կարծում եմ՝ նա ճիշտ արեց, որ որոշեց այս մրցաշրջանն ավարտել «Կրասնոդարում»։ Առաջնության վերսկսումից հետո նա գոլային փոխանցումներ է կատարում ու կայուն խաղում. ամեն ինչ կարգին է։

Մնացել է 10 տուր, պետք է դրանք անցկացնել նույն որակով ու առանց վնասվածքների։ Իսկ հետո կտեսնենք: Դա, իհարկե, նրա որոշելիքն է, բայց իմ կարծիքն այն է, որ եթե կա հետաքրքրություն, ապա ամռանը նա պետք է հեռանա ու իրեն փորձի ավելի ուժեղ առաջնությունում:

Նա Էդուարդ Սպերցյանն է. երբեք Հենրիխ Մխիթարյան չի լինի։ Ամեն մեկն իր ճանապարհն ունի, ու հիմա տեսնում ենք, որ Էդիկը խենթ ներուժ ունի։ Նա դա ցույց է տալիս ինչպես «Կրասնոդարի», այնպես էլ ազգային հավաքականի խաղերում։ Ուստի հիմա շատ ակումբներ ուշադիր հետևում են նրան։ Ուղղակի Էդիկին մաղթում եմ, որ նրա ուղին Հենրիխի ճանապարհից ոչ պակաս լուսավոր լինի։ Ամբողջ ազգը, ընտանիքը և ընկերներն ուրախ ու երջանիկ կլինեն նրա համար։ Բայց դրա համար նա պետք է շատ աշխատի»:

Հենրիխ Մխիթարյանի մասին

«Այդ մակարդակի, նման որակներով խաղացողը, որը տասը տարուց ավելի խաղում է բարձրագույն լիգաներում, գավաթներ է նվաճում, Եվրոպա լիգայի եզրափակչում գոլ խփում, միշտ պետք է: Նա միշտ կօգնի: Իմ կարծիքով՝ նրա հետ ցանկացած պահ ու ցանկացած մարզչի հետ ազգային հավաքականն ավելի ուժեղ կլիներ։

Ես նրան տեսել եմ դեկտեմբերին, երբ գործերով Միլանում էի։ Մենք նստեցինք և խոսեցինք՝ չնայած «Ինտերում» նրա ծանր գրաֆիկին: Չեմ կարող նրան համոզել, երևի ավելի հեղինակավոր մարդիկ կան, բայց շատ կցանկանայի, որ նա վերադառնար հավաքական։ Եվ ես հույս ունեմ, որ այդպես կլինի: Թե ինչու է նա այդպես որոշել, ես իսկապես չգիտեմ»:

Վալերի Կարպինի՝ Հայաստանի հավաքականը գլխավորելու հնարավորության մասին

«Ես միայն մամուլից եմ տեղեկացել, որ Վալերի Կարպինը կարող է գլխավորել Հայաստանի հավաքականը։ Ես կատակով ասացի նրան. «Ուրախ կլինեմ տեսնել քեզ այնտեղ»։ Այդ թեման ոչ մի կերպ չի քննարկվել»,- նշել է 31-ամյա ֆուտբոլիստը:

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more