▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակ ձյունն ու հյուսիսային շրջանների բնակիչների «սև» օրերը

Այսօր տեղացած առատ ձյան կապակցությամբ ոմանք ուրախացել են և շնորհավորում են միմյանց,բայց հանրապետության հատկապես հյուսիսային շրջանների բնակիչները տխրել են,քանի որ սկսվեցին նրանց բոլորի <սև> օրերը:Առանց այն էլ դժվարին պայմաններում ապրող բնակիչների հոգսերին են գումարվում նաև ձյան շերտը մաքրելու դժվար և տքնաջան աշխատանքները:Այս ձյան պատճառով դժվարանցանելի դարձած ճանապարհների պատճառով նույնիսկ չեն կարողանում նորակոչիկներին հասցնել կենտրոնական հավաքակայնան:Միայն մի դրական բան կա այստեղ,որ ձյունը ակամայից ծածկում է հանրապետության ճանապարհների անանցանելի փոսերը և առաջիկա վեց ամիսների ընթացքում վարորդները կերթևեկեն ձյան շերտով <ասֆալտապատված> ճանապարհներով:Այնպես որ ամեն վատ երևույթի մեջ կա նաև դրական ինչ որ մի բան:

 

Ալեքսան Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more