▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպիտակցի Հայկոն «մուղամ» էր լսում, երբ ջահերով երթի մասնակիցները կատարում էին հայրենասիրական երգեր

 

Shamshyan.com-ի հետ է կապվել կայքի ընթերցողներից Հ. Ղուկասյանը, ով պատմել է երեկ՝ ապրիլի 23-ին, տեղի ունեցած արտառոց դեպքի մասին։

Ղուկասյանը հայտնել  է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Կիևյան կամրջի սկզբնամասում ավտոմեքենայով հայտնվել մի տղամարդ (զարմանալին այն է եղել, որ այդ ժամանակահատվածում Կիևայն-Օրբելի խաչմերուկը փակ է եղել, տղամարդը կարողացել է շրջանցել ոստիկանական մեքենան): 

Ընթերցողը հայտնել  է, որ դեպի Ծիծեռնակաբերդ կատարվող ջահերով երթի ժամանակ հայտնված տղամարդը, ով ինչպես պարզվել է հետագայում երգիչ Սպիտակցի Հայկոն է եղել, կարողացել է ճեղքել հոծ բազմությունը և հասել է երթի միջնամաս և սպիտակ գույնի BMW X6 մակնիշի մեքենայով արաբա-թուրքական «մուղամ» էր միացրել այն ընթացքում, երբ երթի մասնակիցները հայրենասիրական խրոխտ երգեր են կատարել։

Հ. Ղուկասյանը տեղեկացրել  է, որ երբ երթի մասնակցիները փորձել են ընդհատել «հերոս»-ի երթը, վերջինս առանց վարանելու դիմել է ձայնային ազդանշանի օգնությանն ու փորձել է ճեղքել մարդկանց հոծ բազմությունը։ Երկաթյա սպիտակ նժույգով «ասպետ» Սպիտակցի Հայկոն, ինչպես ականատեսն է ասում, գտնվել է ոչ սթափ վիճակում։

Երթի մասնակիցներն ակնկալում են, որ երգիչը հրապարակայնորեն ներողություն կխնդրի, և կոչ են անում ոստիկանությանն օրենքի սահմաններում պատժել երգչին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more