Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Արևմտյան Հայաստանն էլ Արմավիրի մարզի արևմտյան հատվածն է, սա շատ կարեւոր է»։
Եվ այսպես Սփյուռքի վերջնական ոչնչացման դետոնացիան տվեց Սփյուռքի և նաև Սփյուռքով հերոս հռչակված ամբաստանյալ Փաշինյանը»:
***
«Տասնյակ հազարավոր հայեր ունենք, որ ապրում են ուրիշ երկրներում: Իրենք վաղուց դադարել են հայ լինելուց, որովհետև ապրում են ուրիշ պետության մեջ: Էսօր Սփյուռքից 10 անգամ ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանից` մարդիկ կորցնում են իրենց ինքնությունը: Չեն խոսում հայերեն, չեն գրում հայերեն, չեն պահպանում ավանդույթները: Կներեք, բայց Նոր տարուն բուդ չեն սարքում սեղանին դնում կամ խորոված չեն անում մանղալի վրա և կորցնում են ինքնությունը»,- ընտանեկան փոդքասթի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը: *** |
««Իրական Հայաստանը» գծում է սահմանը Հայաստանի Հանրապետության, և այդ միջազգայնորեն ճանաչված սահմանն անձեռնմխելի է, և այդ սահմանի նկատմամբ ոտնձգությունը հանցագործություն է։ Բայց մյուս կողմից էլ պետք է հստակ ասել՝ Արևմտյան Հայաստան ասելով՝ մենք հասկանում ենք Արմավիրի մարզի, Արագածոտնի մարզի, Թալինի տարածաշրջան, Բաղրամյանի, Մարալիկի տարածաշրջան, և մենք Արևելյան Հայաստան ասելով՝ հասկանում ենք Իջևանը, Բերդը, Հյուսիս-արևելյան՝ Վարդենիսը․ Խորհրդային Հայաստանի ադմինիստրատիվ սահմանները, որ Ալմաթիի հռչակագրից հետո դարձել է միջպետական սահմանը, և այդ միջպետական սահմանն այսօր դելիմիտացիայի արդյունքում, ըստ էության, արձանագրվել է ինչպես Կիրանցում, այնպես էլ պետք է շարունակի արձանագրվել»,- ընտանեկան փոդքասթի 2-րդ թողարկման ընթացում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ |
***
Ընտանեկան փոդքասթի եթերում Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է իր կողմից բազմիցս թմբկահարված «Իրական Հայաստան»-ի մասին: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետք է զարգանա և դառնա «Իրական տարածաշրջան»-ի գաղափարախոսություն: Սա շատ կարևոր նրբություն է: Երբ որ Ադրբեջանից Հայաստանի վերաբերյալ ասում են «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ: Ըստ էության, հենց «Իրական Հայաստանն» է դրա հակազդելու ձևը: Կան երկրներ` իրենց տարածքային ամբողջականությամբ, ինքիշխանությամբ, այդ գիծն անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքը դնել կասկածի տակ»,- ասել է Փաշինյանը: |