▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սքեյթն» ինձ տարավ ռեժիսուրայի աշխարհ. Գեո Կուրխինյան

24-ամյա Գեո Կյուրեխյան  ապրում և ստեղծագործում է Կիևում: Նա ռիժիսոր է, հիմնականում զբաղվում է տեսահոլովակների ռեժիսուրայով : Բարձարգույն իրավաբանական կրթություն ստացած այս երիտասարդը երկար ժամանակ եղել է հագուստի ոճաբան աշխատել է տարբեր  հայտնի արտիստների` երգիչների և դերասանների հետ: Asekose.am-ի հետ զրույցում նա պատմեց , «սքեյթով»  ռեժիսուրային հասնելու իր ճանապահարի, անցած կանգառների, հայի գենի ու արտերկրյա աստղերի հետ համագործակցության մասին:

-Ինչո՞ւ սկսեցիք զբաղվել ռեժիսուրայով:

-Մանկուց սքեյթ վարել էի սիրում :Սքեյթի սիրահարների հետ շփվելով ընկա մի միջավայր որտեղ սքեյթի սիրահար  օպերատորներ, ռեժիոսրներ, դերասաններ, ոճաբաններ և դու անկախ քեզանից սկսում ես զարգանալ իրենց հետ, նոր աշխարհայացք է ձևավորվում, ճաշակ, նոր մոտեցումներ: Իմ  հոգևոր հարստության ամենակարևոր աղբյուրներից մեկը նաև ճամփորդությունն է… Կան մարդիկ ովքեր ունեն աշխատանք, անձնական կյանք , և էլի ինչ որ երրորդ հետաքրքրություն , իսկ  իմ անձնական կյանքն, աշխատանքը և մնացած հետաքրքրությունները մեկ ամբողջություն են … ես կարող եմ սիրով արթնանալ լուսաբացից առաջ, ժամը 4- ին , գնալ նկարահանման , հետո գալ տուն հանգստանալ  ու գնալ մեկ այլ նկարահանման որը գուցե տևելու է 24 ժամ…հետո ճամփորդել, գիրք կարդալ նոր բաներ սովորել ու բացահայտել… այդ ամենն ինձ համար հաճույք է.. Սքեյթն ինձ հասցրեց  ռեժիսուրային…

-Որո՞նք էին Սքեյթից ռեժիսուրա տանող  ձեր ճանապարհի կարևոր կանգառները:

-Այդ ճանապարհը դու ինքդ ես դարձնում հետաքրքիր` հարստացնելով նաև քո ներաշխարհը` իսկ  իմ ներաշխարհը հարստացնում են ճամփորդություններն ու աշխատանքը :

Ես բարձարգույն իրավաբանական կրթություն եմ ստացել , որն իհարկէ ինչ- որ կերպ նպաստել է իմ աշխարհայացքի ձևավորմանն ու լայնացմանը , և, որպես ազատ ունկնդիր  մասնակցել եմ  քիմիայի դասընթացների,   հիմա օրինակ գնում եմ ֆիզիկայի կուրսերի որից հետո միջուկային վիզիկայի դասընթացի եմ մասնակցելու: Այս ամենն իմ գիտելիքներն ու մտահորիզոնը հարստացնելու համար է, օրինակ երբ ես գտնվում եմ որևէ շրջապատում, որտեղ ինչ որ բանից են խոսում, որից ես գաղափար չունեմ, ես ինձ լավ չեմ զգում, և տուն գալով արագ բացում եմ ինտերնետը վիքիպեդիայում փնտում եմ տվյալ թեման, ինչի մասին խոսվել էր կամ գրքեր եմ կարդում դրա մասին.. և իմ համար նպատակ եմ դրել, բոլոր բնագավառներից գոնե ինչ-որ չափով տեղյակ լինել …

Ես մոտավորապես 6 - 7 տարի աշխատում էի հագուստի «սթայլինգով »,բայց լինում է պահ երբ դու հասնում ես մի աստիճանի, որ դրանից հետո  աշխատում ես բացառապես գումար աշխատելու համար, կամ ինքնազարգացման համար գտնում ես այլ ճանապարհներ ու առաջ ես գնում: Իմ համար այդ ճանապարհներից մեկը ռեժիսուրան էր: Որոշակի հատուկ կուրսեր անցնելուց հետո ես սկսեցի նկարահանել:Սկզբում ես հանդես էի գալիս որպես օպերատորի օգնական, հետո որպես օպերատոր, հետո արդեն սկսեցի աշխատել որպես ռեժիսոր:

Ոճաբանի  աշխատանքը ինձ օգնեց և տարավ դեպի ռեժիսուրա: Երբ աշխատում ես նկարահանման հրպարակում, երբ այդ գործընթացի մեջ ես, դու ողջ ժամանակ տեսնում ես ինչպես են կադր դնում, ինչ կադրեր կարելի նկարել հետաքրքիր ռակուրսներ ընտրելով, ինչպես ապահովել կադրերի դինամիկան:  

Կան մարդիկ, որոնք սովորում են ռոբոտների պես:Սովորում են ռեժիսուրայի կամ օպերատրական բաժնում, բայց չեն տեսնում այդ նրբությունները, թե ինչպես կարելի է գեղեցիկ նկարահանել , ինչպիսի անհատական մոտեցում ցուցաբերել , երբեմն նրանք չեն կարողանում մտածել ընդհանուր, միջին, խոշոր կադրերի սահմանից դուրս, ու այդ ժամանակ դու ուզում ես ասել, որ «սա այսպես լավ չէ այլ տեղից նկարեք» ու դու հասկանում ես որ ոչ միայն դա քո իրավունքների մեջ չի մտնում, այլև գեղեցիկ չէ  որ  մոտենաս ռեժիսորին ու ասես, որ այս անկյունից ավելի հետաքրքիր կադր կլինի և այլն..
Երբ հասա մի եզրագծի, որ  արդեն աշխատել էի բոլոր այն դերասանների հետ ում հետ ցանկանում էի որպես ոճաբան աշխատել, հասկացա որ  ռեժիսուրայով զբաղվելու ժամանակն է :

-Ինչպիսի՞ն եղավ ոճաբանից ռեժիսորի մասնագիտության անցումը :  

-Վերջին անգամ որպես ոճաբան աշխատել եմ անգլիացի ռոք երաժիշտ  Փիթեր Դոհերթիի հետ: Նա  Էմմի Ուայնհաուզի նախկին ընկերն էր: Իմ ընկերներից ծանոթացրել էր մեզ, մի անգամ նա երեք օրորվ Կիևում էր, և մենք հաջող համագործակցություն ունեցանք, որից հետո ես հասկացա, որ նոր ստեղծագործական ճանապարհ եմ ուզում գտնել …
Սկսեցի նկարահանել գովազդային հոլովակներ,  հետո ես կենտրոնացա տեսահոլովակների վրա և  պատվերները սկսեցին հաջորդել մեկը մյուսին:Նկարահանել եմ նաև վավերագրական ֆիլմեր:
Վերջին լանամասշտաբ նախագծերից մեկը իրականացրեցինք անցած աշնանը`  Ջենիֆեր Լոպեսի և Աննա Սիդակովայի, / Վիագրա խմբի նախկին անդամ/ համատեղ նախագիծն էր: Մենք նկարահանեցինք վավերագրական ֆիլմ, ապա մոտնաժեցինք  երկու տարբերակ. Առաջին` կարճ տարբերակը դարձավ տեսահոլովակ, երկրորդն արդեն` ամբողջական վավերագրական ֆիլմն էր Ջենիֆեր Լոպեսի և Աննա Սիդակովայի մասին:

-Ինչպիսի՞ ստեղծագործական առանձնահատկություն ունեն ձեր աշխատանքները: 

-Ես իմ նկարահանումներում չեմ կիրառում սյուռրեալիզմ . ինչ-որ գրաֆիկա է ճախրում երկնքում , ինչ-որ անհասկանլի երևույթներ… ես  բացառապես գեղեցիկն ու ներդաշնակն  եմ պատկերում` դետալների, սցենարային և սյուժետային դինամիկայի հաշվին: Նկարահանումները սյուժետային գծերով են ընթանում , բայց սյուռեալիզմ չկա: Ես ընկեր ունեմ ում հետ հաճախ համատեղ ենք նկարահանումներ անում, նա խենթ, սյուռրեալիստական  մոտեցում է ցուցաբերում:Նրա բոլոր նկարահանումները հիմնված են դանակների, կացինների վրա, ինչ որ մեկը պայթում է, ինչ-որ բան ընկնում է, պատերն ու դռները քանդվում են ինչ-որ մեկը վազում է, մեկն առանց ձեռք է… իսկ ինձ մոտ հակառտակն է, իմ մոտ ամեն բան հարթ, գեղեցիկ , հանգիստ…  Եղել են պատվերներ , երբ պատվիրատուները, մեզ ճանաչելով ցանկացել են, որ համատեղ աշխատենք: Եվ այս երկու ծայրահեղությունների համատեղությունը հրաշալի արդյունք է տվել :

-Իսկ հայկական շուբիզնեսին ծանո՞թ եք: Համագործակցություններ եղե՞լ են:  

-Ես չեմ կարող ասել, որ հայկական տեսահոլովակները վատն են, ես ծանոթ չեմ,  միայն մի քանի աշխատանքներ եմ տեսել և այն ինչ զարնել է աչքիս, էժանագին ճոխությունն է եղել` էժան  դրսևորումներով ու  համադրություններով. ադամանդներ, ձեռնոցներ, մեքենաներ, հարկավոր է ավելի զուսպ, դասական ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերել …. Բայց վստահ եմ, որ կան հայկական բարձրորակ տեսահոլովակներ: Ես այսուհետ ավելի մեծ ուշադրություն եմ դարձնելու  հայակական   շուբիզնեսին և հնարավոր է նաև համագործակցություններ:

-Ի՞նչն է ձեզ հրապուրում ամենից շատ այս աշխատանքում:

-Ֆիլմերի նկարահանումից ես հաճույք եմ ստանում, բայց դա չեմ անում միայն հավեսի համար, դա ներքին, ստեղծագործական պահանջարկ է: Կան մասնագետներ, մարդիկ, ովքեր հավանում եմ իմ աշխատանքները և գնահատելով դրանք ասում են, որ ստացվում է իմ մոտ , ռեժիսուրայում այդքան կարևոր չէ այն կրթությունը որ դու ստացել ես  համալսարանու , այլ զգացողությունը, ճաշակը, կադրի զգացողությունը:Ռեժիսորը տեխնիկ չէ, ով պետք է միայն դնի տեսախցիկը ճիշտ դիտանկյունում հետաքրքիր կամ լավ կադր ստանալու համար, այլ դա ներքին ճաշակի ու զգացողության հարց է, որ կամ կա կամ չկա, եթե այդ ներքին զգացողությունը չկա ոչ մի համալսարան, ինստիտուտ, դասընթաց  չի օգնի  , թեկուզ 10 տարի սովորես:

Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ, որ իմ աշխատանքի միջոցով մարդկանց կյանքերում փոփխություն է գալիս: Երբ դու հանդիպում ես անյպիսի արտիստի, ով չգիտի, թե ինչ է ուզում  և անընդհատ լսում է , թե ով ինչ է փաթաթում իր վզին: Երբ դու սկսում ես նրա հետ աշխատել , հասկանում ես թե ինչպես է նա աշխատանքի ընթացքում փոխվում դեպի լավը, փոխվում է նրա ճաշակը, ձևավորվում է նոր ոճ…և դու այդ արդյունքից հաճույք ես ստանում:

Ինչ դեր են խաղում ֆինանսական միջոցները որակյալ տեսահոլովակ պատրաստելու գործում:

-Ֆինասական միջոցները կարևոր են, բայց միշտ չէ, որ որակյալ տեսահոլովակը ձևավորում է բյուջեն, դրա համար  ճաշակ և վարպետություն է անհրաժեշտ :

Դերասաններից մեկը երբ ինձ առաջարկեց տեսահոլովակ նկարել բացատրեց, թե ինչու է ինձ ընտրել առաջարկը ներկայացնելու համար: Նա ասաց, որ շատ ռեժիսոր ծանոթներ ունի, բայց նրանց չի դիմել, քանի որ նրանք ովքեր ասենք 10 կամ  20 տարի զբաղվում են այդ աշխատանքով, պատվերը դա գործ է, որի համար ինքը ստանում է հոնորար: Իսկ իմ նման երիտասարդի համար, որ նոր է մտել այս աշխարհ, այն միայն հոնորարի դիմացծ կատարվող աշխատանք չէ,  երիտասարդներն ավելի սրտացովորեն ու ստեղծագործաբար եմ վերաբերվում աշխատանքին, իհարկ արժևորելով այն և ստանալով նույն գումարը: Այստեղ ֆինանսը կարևոր է, բայց ոչ ամենակարևորը: 

-Ապրելով և ստեղծագործելով Հայաստանից դուրս, ունես ազգային ինքնագիտակցության զգացում, որով առանձնանում ես դրսում:

-Ես երբ սկսեցի տեսահոլովակներ նկարել,   Կիևում հայտնի հայազգի պրոդյուսեր ունենք, ում հետ նաև  համագործակցում եմ, մի անգամ նա մոտեցավ ինձ և ասաց. «գիտե՞ս ովքեր են լավ ֆիլմեր նկարում. միայն հայերը».  այնպես որ բնածին, ինչ-որ շնորհներ եթե ունեմ, դա գուցե հենց հայ լինելուց է :

Գեոյի հետ համագործակցել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ` 060 519696, 095519696

Հարցազրույցը ` Նանե Բագրատունու 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more