▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սրանք նկարներ են, որոնք կատարվել ու տարածվել են ռուսական պետական մամուլի կողմից». «Գեոպոլիտիկա»

Թարմացված․ Ռուսական պետական RIA Novosti գործակալությունը նախօրեին իր պատրաստած ֆոտոռեպորտաժից հեռացրել է Նիկոլ Փաշինյանի անհաջող լուսանկարները։

Հիշեցնենք, նախօրեին ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից կրեմլյան լրատվամիջոցի պատրաստած ֆոտոռեպորտաժում գործակալության ֆոտոլրագրողը վերջնական ռեպորտաժում ներառել էր Փաշինյանի` պաշտոնական էթիկային չհամապատասխանող, անպարկեշտ և անտեղի երկու լուսանկար։ Դրանցից մեկում Նիկոլ Փաշինյանը խոնարհված էր Ադրբեջանի դրոշի առջև, իսկ մյուսում Իլհամ Ալիևի հայացքի ներքո ուղղում էր տաբատը։ Ռեպորտաժում կար ԱՊՀ ղեկավարների շուրջ 200 լուսանկար, բազմաթիվ ուշագրավ կադրեր, սակայն միայն Նիկոլ Փաշինյանից էին ներառվել նման անհարմար կադրեր։ Այսօր պարզ դարձավ, որ ֆոտոռեպորտաժից հեռացվել են Փաշինյանի անհաջող լուսանկարները։ Նախօրեի 191 լուսանկարի փոխարեն՝ այսօր կարելի է գտնել 189 լուսանկար։ Ի դեպ, թեև Փաշինյանի վերոնշյալ երկու լուսանկարներն ամենաաղմկահարույցն էին, սակայն իրենց բնույթով միակը չէին, ֆոտոռեպորտաժում կարելի է Փաշինյանի մասնակցությամբ բազմաթիվ անհաջող լուսանկարներ գտնել։

«Գեոպոլիտիկա» թելեգրամ ալիքը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Սրանք նկարներ են, որոնք այսօր կատարվել ու տարածվել են ռուսական պետական մամուլի կողմից, այսինքն, այս գործողությունն իրականացվել է պետության ցուցմամբ։

Ռուսական մամուլը տարածել է այս լուսանկարները ու վերնագրել այնպես, որ ստորացուցիչ վիճակի մեջ է դնում Նիկոլ Փաշինյանին ու ծաղրում է նրան։ Նիկոլ Փաշինյանին ջանդամ, սա Հայաստանի ստորացում է։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի հետ մեր՝ հայ ժողովրդի հարաբերությունները միանշանակ չեն․ ժողովրդի մի ահռելի զանգված պարզապես ատում է Փաշինյանին, բայց Ռուսաստանի կողմից այս քայլը արժանի է պարզապես խղճահարության։ Այսպիսի կադրեր ցանկացած պաշտոնյայի դեպքում կարելի է ստանալ։ Ի՞նչ եք ուզում ասել այս նկարներով։ Եթե ուզում եք ընդգծել, որ Ադրբեջանը այժմ ՁԵՐ ՈՒՂԻՂ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ հաղթածի դիրք ունի Հայաստանի նկատմամբ, ապա, այո, դա ձեր մոտ ստացվել է։ Եթե ուզում եք ասել, որ ՀԵՆՑ ԴՈՒՔ եք պարտության տարել Հայաստանին, ապա, այո, դա ևս ձեր մոտ ստացվեց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more