▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․․․Նա լրագրող կոչվելու իրավունք չունի․ ԱԺ պատգամավոր

Սրբազանին որակում տա ու դա անպատասխան մնա՞․ ԱԺ պատգամավոր

Նշենք, որ ՔՊ-ն մեղադրում է Լևոն Քոչարյանի օգնականին Civic-ի լրագրողին հարվածելու մեջ ու խոստանում կոշտ քայլեր

Հրապարակ թերթն այս առիթով գրում է․  «ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայտարարությամբ, թե․ «Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին: Նա մոտեցել է մեր լրագրողին, մեղադրել «սրբապղծության մեջ», ինչից հետո հարվածել է լրագրող Դավիթ Լևոնյանին։ Նշենք, որ լրագրողը օրերս իր անձնական յութուբյան ալիքի եթերով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մեղադրել էր ռուսական շահերը սպասարկելու մեջ»։

Մենք փորձեցինք այս միջադեպի վերաբերյալ մանրամասներ իմանալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանից, ով ասաց, որ ինչ-որ միջադեպ եղել է, բայց ինքն էլ է փորձում պարզել, թե ինչ։

ՀԳ․ Մեր տեղեկություններով՝ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ԱԺ այգում հանդիպել է  Civic.am-ի լրագրողին, մոտեցել է նրան եւ ասել, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և ինքը անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը, ասել է․«Ես հայ քրիստոնյա եմ եւ թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»։ Լրագրողն էլ լկտի պատասխան է տվել։ Ականատասներն ասում են, որ հրմշտոց է սկսվել, ԱԺ անվտանգության աշխատակիցները միջամտել են, դրանով միջադեպն ավարտվել է»։

***

«Հայելի» ակումբի ֆեյսբուքյան էջի հրապարակումը․ «Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը:
Այսօր միջադեպ է տեղի ունեցել ԱԺ բակում։ Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, հանդիպելով Բագրատ Սրբազանի նկատմամբ ստեր և ատելության խոսք տարածող civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանին, ասել է, որ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է, և որ անընդունելի է համարում Բագրատ Արքեպիսկոպոսի դեմ տարվող արշավը, ասել է․ «Ես հայ քրիստոնյա եմ և թույլ չեմ տա Բագրատ Արքեպիսկոպոսի հանդեպ նման վերաբերմունք»: Այս խոսքերից հետո քաշքշուկ է սկսվել օգնականի և իշխանական քարոզիչի միջև»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more