▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շրջիկ լուրեր կան, չէ՞ ՝ 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է․․․

Շրջիկ լուրեր կան, չէ՞ ՝ ուսուցիչների քննության 3-րդ հարցի ճիշտ տարբերակը 4-րդն է, էլ տենց չի լինելու․ Նիկոլ Փաշինյան

***

Ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2307-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային արտոնություն՝ 2024 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող 7400 հատ քանակությամբ էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման հանդեպ, որի գործողության ժամկետն ավարտվում է ս․թ․ դեկտեմբերի 31-ին։

Վերոնշյալ ԵՏՀ Խորհրդի որոշմամբ 2024 թվականի համար ՀՀ հատկացված չափաքանակից մնացած 600 հատ քանակությամբ էլեկտրամոբիլների մասով նախատեսվել է պահել ռեզերվ՝ անմիջապես արտադրողից դիլերական/դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծումներ՝ պաշտոնական ներկայացուցիչներին ապահովագրելու նպատակով։

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության՝ ներկա դրությամբ, նախատեսված 7400 հատ չափաքանակով էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների սակագնային քվոտան սպառվել է, որոշում է կայացվել իրականացնել 600 հատ չափաքանակով ռեզերվ պահված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների բաշխման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար ՀՀ-ին հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հավելելով․ «Նա ով ավելի շուտ է ներմուծում իր մեքենան կարող է օգտվել այս առաջարկից»։
«Առաջին անգամ է, որ նման իրադրության առաջ ենք կանգնում, ոչ մի անգամ էլեկտրաշարժիչով ավտոմեքենաների ներմուծման քվոտան չի սպառվել»,-արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ ճշգրտելով․ «Առանց մաքսատուրքի ունենք 600 հատ ներմուծելու հնարավորություն։ Ստացվում է՝ ով շուտ հասավ մաքսատուն, ով շուտ թղթերը ձևակերպեց ինքը կօգտվի ավտոմեքենան մաքսազերծելու արտոնությունից»։
Նշվեց, որ 2025 թվականին ևս 8000 հատի քվոտան կպահպանվի։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more