Քանդակագործ Արթուր Գևորգյանն, անդրադառնալով Վրաստանի նախկին նախագահի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «էս տղեն մի այլկարգի հիացած էր Ադրբեջանով ու հմի, երբ Արցախը չկա ու ՀՀ դառնում է չգիտեմ ում, չգիտեմ ինչի միջանցք, իրար է խառնվել:
Ստացվում է, որ Արցախը ուժեղ Հայաստանի ու ուժեղ Վրաստանի երաշխավորն էր: Էդպես՞ հասկանանք»:
***
Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ տարանցիկ ճանապարհը այսօր կանցնի Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Վրաստանը մտնում է ամենաբարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ, որը մոտ ապագայում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ Իվանիշվիլիի մաֆիայի դժվարություններից մեր փախուստով և արագ ազգային զարգացման ուղով։», – նշել է Սաակաշվիլին։
Դիտեք նաև՝


