«Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մտավախություն ունենք, թե ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ և ահա մենք կանարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում... Աբսուրդ է այս մասին խոսելը: Մենք ՌԴ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց, ըստ էության, չարձագանքման պայմաններում, ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը: