Azatutyun.am-ը գրում է, որ այսօր հրապարակվել է «Սթար» սուպերմարկետների ցանցի ցանցի սնանկության մասին հայտարարությունը:
«Սթար» ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դատարան էր դիմել «Պեռնո Ռիկար» ընկերությունը, որին սուպերմարկետների ցանցը պարտք է 71 միլիոն դրամ: Դատարանը բավարարել է հայցը:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկության գործերով կառավարիչ Արման Սարգսյանի հավելել է, որ «Սթար»-ի բոլոր պահանջատերերը իրենց պահանջները պետք է ներկայացնեն դատարան, ինչից հետո` մեկ ամսվա ընթացքում դատարանը կհաստատի պարտատերերի ցանկը:
Նրա խոսքով, այս ամենը չի նշանակում, որ սուպերմարկետների ցանցն անխուսափելիորեն կսնանկանա. «Սթար»-ը վերաքննիչ ատյանում բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը և պատրաստվում է առողջացման ծրագիր ներկայացնել:
«Այնպես չէ, որ միանշանակ մենք ասենք, որ երկու ամսից կամ երեք ամսից կամ չորս ամսից մենք միանգամից դիմելու ենք ու գույքը վաճառելու ենք: Կազմակերպությունը կարող է ներկայացնել ֆինանսական առողջացման ծրագիր», - նշել է Արման Սահակյանը:
«Սթար»-ը, մինչդեռ, ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը: Առևտրային ցանցի մենեջեր Լիդա Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղարկած գրավոր պատասխաններից մեկում նշում է, թե մրցակից ընկերությունները ներմուծվող առանցքային ապրանքատեսակների մանրածախ և մեծածախ գների միջեւ գրեթե տարբերություն չեն թողնում, ինչը խանգարում է երկրում մանրածախ առևտրի զարգացմանը:
Թեև պատասխանում չի նշվում, թե որ ընկերությունների մասին է խոսքը, վերջին շրջանում մամուլում շրջանառվում է «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, որը, հիշեցնենք, պատկանում է իշխող քաղաքական ուժի աջակցությունը վայելող պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին.այս ընտանիքին է պատկանում նաեւ «Ալեքս Գրիգ» խոշորագույն ներմուծող ընկերություններից մեկը:
«Երևան սիթի»-ում, ինչպես նաև «ՍԱՍ»-ում հրաժարվել են մեկնաբանել երբեմնի մրցակից ընկերության գնահատականները,-գրում է Azatutyun.am-ը:
«Սթար»-ը ճգնաժամի հիմնական պատճառ համարում է մրցակից ընկերությունների գործալաոճը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Բլոգ more
more
more
more
more
more
more


