▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը ընտրությունների զուգահեռ թոփն է

 Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդիրը նախագահական ընտրությունների զուգահեռ թոփն է: Ու սա էն եզակի դեպքերից է, ուր կարող են համադրվել արեւմտյան եւ ռուսական շահերը: Ընդորում, այս խաղում արեւմուտքը կցանկանա ֆորա տալ Ռուսաստանին:

ա/Այդով տարածաշրջանում կայունություն ապահովելու պատասխանատվությունը դնելով վերջինիս ուսերին. կայունությունն այսօր ամենաշատն է պետք վերջինիս` Սիրա-Լիբանան-Իրան թնջուկը լուծելու համար:

բ/.Ղարաբաղից քաղաքացիական օդանավերի թռիչքը նշանակելու է պատերազմական ակածախնդրության սահմանափակում, որով ամեն վայրկյան տարածաշրջանին սպառնում է Ալիեւ-Պուճուրը: Աշխահաքաղաքական երկու գլխավոր խաղացողների կոմպրոմիսն այդ հարցում ոչ միայն պատերազմական գործողությունների զսպիչն, այլեւ` Ադրբեջանի, էլ առավել Թուրքիայի պանիսլամիստական ամբիցիաների սահմանափակն է արձանագրելու:

գ/.Ստեփանակերտի քաղաքացիական օդանավերի այդ թռիչքները քաղաքակրթական նշանակության են ծառայելու նաեւ. տարածշրջանում քրիստոնեկական բուֆերը կենդանի պահելու առումով:

Ինչն այս պահին ձեռնտու է թե Ռուսաստանին, թե արեւմուտքին:

Անշուշտ նաեւ` Հայաստանին:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը` ֆեյսբուքյան իր էջից 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more